Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի հարևան երկրի դեմ. Հաջիև

Աշխարհաքաղաքական տեսանկյունից մեր տարածաշրջանում իրավիճակը շատ բարդ է։ Բաքվից 200 կիլոմետր հարավ պատերազմ է ընթանում Իրանի, ԱՄՆ-ի և Իսրայելի միջև։ 200 կիլոմետր հյուսիս շարունակվում է ռուս-ուկրաինական պատերազմը. Թուրքական «Միլլիեթ» թերթի փոխանցմամբ ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմաթ Հաջիևը։
Մեկնաբանելով Մոսադի կողմից Ադրբեջանի տարածքն օգտագործելու մասին մեղադրանքները՝ Հաջիևը հայտարարել է, որ պաշտոնական Բաքուն Իրանը համարում է եղբայրական երկիր։
«Որովհետև մեր եղբայրները ապրում են սահմանի մյուս կողմում՝ Արազ գետից այն կողմ։ Նախ, տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը մեզ համար հիմնարար սկզբունքներ են։ Երկրորդ, Ադրբեջանը երբեք թույլ չի տա, որ իր տարածքն օգտագործվի հարևան երկրի դեմ։ Երրորդ, մենք բարոյական պարտականություն ունենք այնտեղ ապրող մարդկանց նկատմամբ։ Ինչպես ասացի, սահմանի մյուս կողմում ապրողները, անկախ իրենց ազգությունից և կրոնից, մեր եղբայրներն են։ Ինչպե՞ս կարող ենք դա թույլ տալ։ Չորրորդ, ինչպե՞ս է դա տեխնիկապես հնարավոր։ Ինչպե՞ս են նրանք այստեղ հասնելու Իսրայելից։ Նրանք պետք է անցնեն Թուրքիայի միջով։ Ո՛չ Թուրքիան, ո՛չ էլ Ադրբեջանը թույլ չեն տա դա։ Ինչպե՞ս կարող է դա տեղի ունենալ։ Այստեղ կան նաև կեղտոտ քարոզչության տարրեր», – ասել է Հաջիևը։
