Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

ԱԺ-ում լարված իրավիճակներում Սարիկ Մինասյանը ոչ թե կհայհոյի, այլ կանիծի

Հայտարարվել է, որ Գյումրիում միանշանակ արտահերթ ընտրությունների կարիք կա, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սարիկ Մինասյանը։

«Ես երեկ էլ ձեր գործընկերներին հորդորեցի այցելել ՀՀ մի քանի քաղաքներ։ Դրանից հետո այցելեք Գյումրի, տեսեք Գյումրիի իրական պատկերը։ Գյումրիում կառավարման ճգնաժամ կա, մենք միանշանակ այդ մտքի կողմնակիցն ենք։ Իսկ արտահերթ ընտրությունները ՀՀ ընտրական օրենսգրքով և սահմանադրությամբ ամրագրված են, թե ինչպես են իրականացվելու»,-ասաց նա։

«Պատգամավորի մանդատ ունենալը ինձ տալիս է ավելի մեծ հնարավորություն էր զբաղվել Գյումրիի, այդ թվում՝ նաև Շիրակի մարզի խնդիրներով, քանի որ ես գյումրեցի եմ, Գյումրին իմ տունն է, իմ ընտանիքը բնակվում է Գյումրիում, ես բնակվում եմ Գյումրիում, Գյումրիից չեմ հեռանա երբեք, անհոգ եղեք։ Ես գյումրեցիների կողքին եմ լինելու եմ։ ԱԺ-ում առաջադրվել եմ ՏԻՄ հանձնաժողովում, զբաղվելու եմ հիմնականում Գյումրու, Շիրակի մարզի համայնքային խնդիրներով»,- ասաց իշխանական պատգամավորը։

Հարցին՝ ի՞նչ եղանակով է ՔՊ-ն Գյումրիում գնալու արտահերթ ընտրությունների՝ հաշվի առնելով, որ ավագանին կարողանում է քվորում ապահովել, Սարիկ Մինասյանը պատասխանեց.

«Ապագան գուշակելու շատ մեծ ինտուիցիա չունեմ, բայց երբ նման հնարավորություն լինի՝ կհայտարարվի, և դա գյումրեցիների պահանջը կլինի։ Այս պահին  քանի որ չկա ընտրությունների օր դեռ հայտարարված չէ, լուրջ չէ թեկնածուների անուններ տալ»։

Անդրադառնալով հայհոյանքներ պարունակող իր գրավոր մեկնաբանություններին և պատասխանելով ԱԺ-ում լարված իրավիճակի ժամանակ կհայհոյի՞՝ Մինասյանը պատասխանեց․ «Կհայհոյեմ, թե ո՞չ։ Չէ, կանիծեմ։

ԱԺ նախագահի մեր թեկնածուն հայտարարեց մեր դիրքորոշումը․ եթե մեր ընդդիմությունը կընդունի՝ շատ լավ, չի ընդունի՝ կգործենք հայելային կարգով, այսինքն՝ լավին՝ լավ, վատին՝ վատ։ Չեմ կարծում, որ այստեղ մեկը կա, որ կարող է ինձ ծեծել»։