Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Բանտերը լցված են քաղաքական բանտարկյալներով իսկ իսկական հանցագործները ողողել են մեր քաղաքների և գյուղերի փողոցները. ահա սա է սրանց «Իրական Հայաստանը». Արման Աբովյան

Երբ բանտերը լցված են քաղաքական բանտարկյալներով իսկ իսկական հանցագործները ողողել են մեր քաղաքների և գյուղերի փողոցները , ապա երկիրը կայծակնային արագությամբ սահում է դեպի անօրինականության ու ամենաթողության անդունդը։

Սա մարտաֆիլմ չէ։ Սա կատակ կամ փրանք չէ։ Սա մեր առօրյան է, այն իրականությունը, որի մեջ մեզ հրեցին «օրենքի գերակայության» մասին բարձրագոչ ու կեղծ ճառերով ։

Վստահ եմ, որ մեր երկիրը նորմալ կյանքի համար անպիտան տարածքի վերածելու այս հետևողական գործընթացը լիովին համապատասխանում է «Իրական Հայաստան» կոչվող օտարածին հայեցակարգին։

Իրադարձությունների նման զարգացումն ամբողջովին տրամաբանական է. եթե իշխանությունը բանդիտական մեթոդներով խլում է Գագիկ Ծառուկյանի գույքը և նրան պահում է բանտում՝ քաղաքական հայացքների համար, ապա դա հանցավոր աշխարհին հղված հստակ ազդանշան է․ կրակեք, թալանեք, սպանեք։

Ահա սա է սրանց «Իրական Հայաստանը»։

Արման Աբովյան, քաղաքական վերլուծաբան