Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտարկված է. Նասիմ Նիկոլաս Տալիբ

Աշխարհահռչակ մտածող, փիլիսոփա, ռիսկերի կառավարման փորձագետ և հանրահայտ «Սև կարապը» գրքի և այլ գրքերի հեղինակ Նասիմ Նիկոլաս Տալիբը X-ի իր պաշտոնական էջում գրում է, որ մերժել է Ադրբեջանի կողմից արված դասախոսության հրավերը, քանի դեռ Ռուբեն Վարդանյանը գերեվարված է Ադրբեջանում:

«Ինձ խնդրեցին մեկնել Ադրբեջան՝ դասախոսություն կարդալու: Ես մերժեցի (նրանք չափազանց բարձրացրին իրենց առաջարկը՝ չհասկանալով էթիկայի իմ սկզբունքները և կարծելով, թե դա ինչ-որ բան կփոխի): Ես ոտք չեմ դնի Ադրբեջան, քանի դեռ Ռուբեն Վարդանյանն այնտեղ բանտարկված է»:

Թալիբը նախկինում ևս հրապարակավ հանդես է եկել ի պաշտպանություն իր ընկեր Ռուբեն Վարդանյանի և դատապարտել նրա ապօրինի կալանավորումը Ադրբեջանում` միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով խնդրի վրա։