Կիրակի, 2 Օգոստոս, 2026

Ընդդիմադիր պատգամավորները Մայր Աթոռում ստացան Վեհափառի օրհնությունը

Ազգային ժողովի 9-րդ գումարման առաջին նստաշրջանի անդրանիկ նիստից անմիջապես հետո «Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները եկել են Մայր Աթոռ` ստանալու Վեհափառ Հայրապետի օրհնությունը։

Հիշեցնենք, որ ՀՀ 9-րդ գումարման Ազգային ժողովն այսօր իր առաջին նիստն սկսեց առանց Վեհափառ Հայրապետի օրհնության։

«Գնահատում եմ այն ամենի համատեքստում, ինչ անում է իշխանությունը, մասնավորապես՝ իր նախընտրական ծրագրում ամրագրել էր Կաթողիկոսի հեռացման խնդիրը, և հետևաբար նաև տրամաբանական էր՝ այսօր իրենք չէին կարող հրավիրել Ամենայն Հայոց կաթողիկոսին»,- լրագրողների հետ զրույցում ասել էր «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը։

Նա հայտնել էր, որ «Հայաստան» և «Ուժեղ Հայաստան» խմբակցություններն ԱԺ նիստից հետո կայցելեն Մայր Աթոռ։