Ադրբեջանի ԶՈՒ դիրքի ընդլայնումը Սյունիքում՝ ՀՀ օկուպացված տարածքում. Դավիթ Գալստյան

Ադրբեջանի ԶՈՒ դիրքի ընդլայնումը Սյունիքում՝ ՀՀ օկուպացված տարածքում
2021 թ․ ներխուժումից հետո տեղակայված դիրքը գտնվում ա Այլախ լճից հարավ՝ ՀՀ տարածքի խորքում՝ մոտ 1,4 կմ (ըստ Google-ի)։
Սա հաստատվում ա նաև ԽՍՀՄ ԶՈՒ ԳՇ քարտեզի հետ համադրման արդյունքում (մասշտաբը՝ 1:100 000)։
Անգամ «սահմանազատման / սահմանագծման» իրականացումից հետո էս տարածքի պատկանելությունը չի փոխվելու. այն մնալու է ՀՀ-ին։
Այսինքն՝ Ադրբեջանը ինժեներական աշխատանքներ ա իրականացրել՝ հստակ գիտակցելով, որ գործում ա Հայաստանի տարածքում։
Վերջի ամրաշինական աշխատանքների հիմնական ծավալն իրականացվել ա 2025 թ. հուլիս-օգոստոս ամիսներին։ Բայց, դատելով արբանյակային լուսանկարներից, դիրքի ամրապնդումը շարունակվել ա նաև դրանից հետո։
Էս ամենը տեղի ա ունեցել էն ֆոնին, որ դեռևս 2024 թ մայիսին Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանազատման գործընթացն իրականացնել ԽՍՀՄ Գլխավոր շտաբի 1975–1976 թթ. քարտեզների հիման վրա։
Հարց. Ինչի՞ ա Ադրբեջանն ամրապնդում / ընդլայնում մի դիրք, որտեղից, բանակցությունների (պաշտոնական) տրամաբանության համաձայն, պետք ա «շուտով» հետ քաշվի։
Դավիթ Գալստյան, ռազմական լրագրող
