Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Չի ուզել` չի շնորհավորել, վերջնաժամկետներ էլ չի ներկայացրել. Փաշինյանը` Պուտինի հետ զրույցի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում իրեն չի շնորհավորել պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ։

«Չի ուզել՝ չի շնորհավորել»,- ասաց Փաշինյանը:

Ապա վարչապետը հավելեց.

«Այդտեղ հարց կա՝ այդ դեպքում ինքն ո՞ւմ հետ էր խոսում»։

Նա միաժամանակ հավատացրեց՝ Պուտինն իրեն վերջնաժամկետ չի ներկայացրել։

Լրագրողների հարցին՝ արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջնաժամկետ է տվել ԵՄ-ին միանալու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու վերաբերյալ՝ Փաշինյանն պատասխանեց. վերջնաժամկետների հետ կապված խոսույթն անընդունելի է։

«Մեր ինքնիշխան իրավունքների հետ կապված՝ ինքներս ենք որոշումներ կայացնում, և այդ առումով ես ասել եմ՝ մենք պետք է որոշենք՝ երբ կանենք հանրաքվե կամ չենք անի»,- ասաց նա։