Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Այդ օրը պարզ կլինի. կարգալույծ Արամայիս Թախմազյանը չբացահայտեց՝ արդյոք ինքն է ԱԺ-ում փոխարինելու Գարեգին Բ-ին

Կարգալույծ արված տեր Թադե (աշխարհիկ անունը՝ Արամայիս՝ խմբ.) Թահմազյանն այսօր, ի թիվս բազմաթիվ ՔՊ-ականների, ՔՊ-ի գրասենյակ էր եկել։ Նա, սակայն, այդպես էլ չպատասխանեց լրագրողների հարցին, թե որն է  իր այցի նպատակը կամ ինչու է այդտեղ։

«Թույլ տվեք չպատասխանել»,- ի պատասխան՝ ասաց նախկին հոգևորականը։

Լրագրողները հարցին՝ արդյոք ինքն է Ամենայն Հայոց Կաթողիկոսի փոխարեն Ազգային ժողով առաջին նիստի օրը գնալու խորհրդարան, Արամայիս Թախմազյանն կարճ պատասխանեց՝ այդ օրը պարզ կլինի։

«Կարող եք հարցն ուղղել Ազգային ժողովին, ես չեմ պատասխանում»,- ասաց նա։