Չորեքշաբթի, 29 Հուլիս, 2026

Հայաստանը մտահոգված է ԵԱՏՄ-ի ճակատագրով և ուզում է, որ այն գործի, ոչ թե օրինակ՝ ՀԱՊԿ-ի նման լինի. Պապոյան

Հայաստանը մտահոգված է ԵԱՏՄ ճակատագրով, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

«Մենք, որպես երկիր, որը մտահոգված է ԵԱՏՄ-ի ճակատագրով, ուզում ենք, որ ԵԱՏՄ-ն լինի, աշխատի, գործի, ոչ թե, օրինակ՝ ՀԱՊԿ-ի նման գործի կամ աշխատի»,- ասաց նա։

Գևորգ Պապոյանի համոզմամբ՝ այն ապրանքը, որն Արաբական Միացյալ Էմիրություններում, ԵՄ շուկայում, Չինաստանում վաճառվում է, հնարավոր չէ, որ չկարողանար վաճառվել Ռուսաստանի Դաշնությունում։

Ըստ նրա՝ ԵԱՏՄ սկզբունքների չաշխատելը միայն Հայաստանի խնդիրը չէ. դա ողջ ԵԱՏՄ-ի խնդիրն է։

«Մենք այդ կազմակերպությանը վերաբերվում ենք որպես մեր կազմակերպության և չենք կարող այդ կազմակերպության չաշխատող մեխանիզմի նկատմամբ ունենալ չեզոք կամ կրավորական կեցվածք»,- ասաց նա։