«Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի պատգամավոր Դավիթ Ղազինյանի խափանման միջոց կալանքը վերացվեց: Դատարանը չկիրառեց որևէ այլընտրանքային խափանման միջոց։
Դատարանը՝ նկատի ունենալով Դավիթ Ղազինյանի բնութագիրը, նաև վստահություն հայտնեց, որ նա չի խոչընդոտի դատավարության հետագա ընթացքին։ Դատարանն արձանագրեց որ, պատգամավորի մանդատ ունեցող Դավիթ Ղազինյանը չի կարող պահվել անազատության մեջ առանց ԱԺ համաձայնության։
Դավիթ Ղազինյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։










