Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել Նարեկ Կարապետյանի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով. հայտնում են Գլխավոր դատախազությունից։
Հիշեցնենք, որ ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից, սակայն մերժել է Նարեկ Կարապետյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը։
Նշենք, որ ԿԸՀ-ն երեկվանից էր քննում Գլխավոր դատախազության ներկայացրած միջնորդությունը, որն առնչվում էր Նարեկ Կարապետյանին պատգամավորական անձեռնամխելիությունից զրկելուն և նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն։ ԿԸՀ որոշմամբ Նարեկ Կարապետյանը զրկվել է պատգամավորական անձեռնմխելիությունից։
Փաստաբան Արամ Վարդևանյանը հուլիսի 21-ին լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Նարեկ Կարապետյանին առնչվող քրեական գործը վերաբերում է «Ուժեղ Հայաստանի» աջակից Ալեքսան Ալեքսանյանին վերագրվող մեղադրանքին:











