Գերմանիայի կանցլեր Մերցի Բեռլինյան գործարքն Ալիևի հետ և դրան անմիջականորեն հաջորդած զանգը Փաշինյանին հաստատում են, որ Եվրոպայի համար ներկա փուլում էներգետիկան և լոգիստիկան գերակա են, իսկ Հայաստանը դիտարկվում է այդ մեծ հավասարմանն ինտեգրվելու կամ դրան հարմարվելու ենթակա տարածք:
Ալիևը Բեռլինում ստացավ այն, ինչ ուզում էր՝ ռազմավարական գործընկերության ստորագրում և գերմանական կապիտալի ներգրավում: Այս համատեքստում Գերմանիայի կանցլերի հեռախոսազանգը ամենևին չի կարելի արարողակարգային համարել։
Այն նշանակում է` «մենք տնտեսական մեծ գործարք ենք կնքում Բաքվի հետ, և դուք պետք է արագացնեք կամ ավարտին հասցնեք խաղաղության գործընթացը ու բացեք տրանսպորտային հանգույցները, առաջին հերթին Զանգեզուրի միջանցքը»: Ավելի հասկանալի լեզվով ասած Փաշինյանին խորհուրդ է տրվել արագացնել սահմանադրական հանրաքվեի անցկացումը և բավարարել խաղաղության պայմանագիի ստորագրման ադրբեջանական նախապայմանների կատարումը։
Նախապայմաններ, որոնք Բաքուն չի էլ թաքցնում, և որոնց կատարումը ծանրագույն հետևանքներ են ունենալու հայկական պետականության համար։ Հայաստանում իշխանության համար իրական պայքարը մտնում է վճռական փուլ։ Իսկական կինոն շուտով սկսվելու է։
Վարդան Բալյան, քաղաքագետ











