Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իսլամական հեղափոխության նահատակ առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի համար արդարադատությունն ու վրեժխնդրությունն ազգային լուրջ պահանջ են։
Երկուշաբթի մամուլի հետ ճեպազրույցում նա ընդգծել է.
«Կասկած չկա, որ բոլոր բարոյական, քաղաքական, իրավական և միջազգային չափանիշների հիման վրա արդարադատություն պահանջելը սկզբունք է»։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիայի ընթացքում կատարված վայրագությունները վաղեմության ժամկետ չունեն, որ պատերազմական հանցագործների անպատժելիության դեմ պայքարը միջազգային իրավունքի հաստատված սկզբունք է։
Անդրադառնալով Իսլամաբադում Իրանի և Միացյալ Նահանգների միջև ձեռք բերված համաձայնությանը՝ Բաղային նշել է. «Կասկած չկա, որ այն [Իսլամաբադի համաձայնությունը] մտել է ճգնաժամային փուլ: Մենք հպարտությամբ ենք նշում, որ Իրանը լրջորեն և մանրակրկիտ է մասնակցել յուրաքանչյուր բանակցությունների, և երբ համաձայնության է հասել, Իրանը գործել է բարի կամքից ելնելով՝ կատարելով իր պարտավորությունները»:
Mehr











