Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը չի պատասխանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությանը, ով իրեն անվանել էր «Ֆրանսիայի բեռ»:
«Ես հավատում եմ հարգանքին», ասել է Մակրոնը: Նա նշել է, որ պետությունների ղեկավարների կողմից վիրավորանքներ անելը «սխալ մեթոդ է», հաղորդում է gazeta.ru-ն:
Ավելի վաղ Էրդողանը հույս էր հայտնել, որ Ֆրանսիան «հնարավորինս շուտ կազատվի Մակրոնի բեռից»: