Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում, Արդարադատության պալատի մոտակայքում գտնվող սրճարանում պայթյուն է տեղի ունեցել։
Այս մասին հայտնել է Սիրիայի պետական «Ալ-Իխբարիա» հեռուստաընկերությունը։
Պայթյունի հետևանքով զոհվել է 6 մարդ, 22 հոգի վիրավորվել է. հայտարարել է Սիրիայի առողջապահության նախարարությունը։









