Ամերիկյան Novavax ընկերությունը 1,6 մրդ դոլար է ստացել COVID-19-ի պատվաստանյութի մշակման համար։ Գումարը հատկացրել է ԱՄՆ կառավարությունը։
Գումարը կօգտագործվի կլինիկական մշակումները ավարտին հասցնելու համար, ներառյալ 30 հազար կամավորների մասնակցությամբ երրորդ փուլի իրականացումը, ինչպես նաև պատվաստանյութի միլիոնավոր չափաբաժինների պատրաստումը 2021թ․ համար։
Novavax-ը պարտավոր է մինչև տարվա վերջ ամերիկացիներին ապահովել NVX‑CoV2373 պատվաստանյութի 100 մլն չափաբաժնով, հաղորդում է ընկերության պաշտոնական կայքը։