Չորեքշաբթի, Հուլիսի 1, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը

29/06/2026
- Նորություններ, Տեղական

Այսօր՝ հունիսի 29-ին, ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 2 օր առաջ ջրահեղձ եղած տղամարդու մարմինը, հաղորդում է Shamshyan.com–ը։

Որոնողական աշխատանքների արդյունքում ՀՆՓԱԻԿ-ի և Լոռու փրկարարները Դսեղի տարածքով անցնող գետում կասկածելի մարմինը նկատել են, որից հետո օգտագործել են դրոն և համոզվելով, որ այն որոնվող քաղաքացին է, այս պահին արդեն Սևանի ջրասուզակ Վահե Մելքոնյանը մոտենում է, որպեսզի դին տեղափոխի ափ։

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ՝ հունիսի 28-ին, ՀՀ ՆԳՆ Լոռու մարզի Փամբակ գետի հարևանությամբ տեղադրված շտաբում հերթական խորհրդակցությունն էր անցկացվել, որը վերաբերում էր հունիսի 27-ին ավտովթարի հետևանքով Փամբակ գետն ընկած երկրորդ քաղաքացու ջրահեղձ եղած մարմինը հայտնաբերելուն։

Կայքը հայտնել էր, որ համայնքային ոստիկանները պարզել էին, որ առաջին ջրահեղձ եղած քաղաքացին, ում հայտնաբերել էին, Վանաձորի բնակիչ 30-ամյա Սևակ Մայիլյանն էր, իսկ երեկ որոնվող քաղաքացին Վանաձորի բնակիչ 36-ամյա Տիգրան Կարապետյանն է։ 5-6 ջրասուզակներ Փամբակ գետում, կարելի է ասել՝ վտանգելով իրենց կյանքը շարունակում էին որոնողական աշխատանքները։

Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 27-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 1-ին թունելի մոտով հոսող Փամբակ գետում դի կա։Ժամանել էին Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Տեղում պարզվել էր, որ ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին և Փամբակ գետում հայտնաբերվել էր դի։ Փրկարարները փորձում էին հատուկ ճոպանի միջոցով մոտենալ մարմնին և այն դուրս բերել ափ։

Գետում հայտնաբերված դիակից մոտ 700 մետր հեռավորության վրա՝ գետում, հայտնաբերվել էր «Opel» մակնիշի ավտոմեքենա, և ըստ նախնական տեղեկությունների՝ մահացածի հետ ևս մեկ հոգի էր եղել։

Փրկարարները, պարեկներն ու համայնքային ոստիկանները փորձում էին ավտոմեքենան գետից դուրս բերել, ինչից հետո պարզ կլիներ՝ երկրորդ քաղաքացին ավտոմեքենայո՞ւմ էր, թե՞ ջրահեղձ էր եղել։

Նախորդ գրառումը

Գիտական կարեւոր զոյգ աշխատութիւններ՝ Հայաստանի Թէքէեան Մշակութային Միութեան ջանքերով

Հաջորդ գրառումը

Իրանի և Լիբանանի խորհրդարանների խոսնակները քննարկել են Իսլամաբադի համաձայնագիրը

Համանման Հոդվածներ

Նորություններ

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար

01/07/2026
Նորություններ

Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

01/07/2026
Նորություններ

Տեսանյութ. Հաշմանդամություն ունեցող անձանց ավելի մեծ թվով աջակցող սարքեր կտրամադրվեն

01/07/2026
Նորություններ

Կանադայի օրվա առիթով Փաշինյանը շնորհավորել է Մարկ Քարնիին

01/07/2026
Հաջորդ գրառումը

Իրանի և Լիբանանի խորհրդարանների խոսնակները քննարկել են Իսլամաբադի համաձայնագիրը

Լրահոս

Տիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարար

01/07/2026

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Տիգրան Վիրաբյանը նշանակվել է  Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ։ Տիգրան Վիրաբյանը 2007-2016 թթ․ աշխատել...

Գերմանիայի Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

01/07/2026

Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 30-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Պատվիրակության կազմում ընդգրկված էին Բունդեսթագի ինչպես իշխող,...

Տեսանյութ. Հաշմանդամություն ունեցող անձանց ավելի մեծ թվով աջակցող սարքեր կտրամադրվեն

01/07/2026

Հաշմանդամություն ունեցող անձանց տրվող աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր ապրանքով։ Թեմայի մանրամասները ներկայացնում է Աշխատանքի և սոցիալական հարցերի...

Կանադայի օրվա առիթով Փաշինյանը շնորհավորել է Մարկ Քարնիին

01/07/2026

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ Կանադայի օրվա առիթով: Շնորհավորական ուղերձում ասված է.  «Ջերմորեն շնորհավորում եմ...

Ջուրը կլինի ոչ թե շուրջօրյա, այլ՝ 17-19-ժամյա

01/07/2026

«Վելոիա ջուր» ընկերությունից հայտնում են, որ նոր գրաֆիկով ջրամատակարարմանն անցում է կատարվելու հուլիսի մեկից։ Վաղվանից՝ հուլիսի 1-ից, 2,5 ամիս մայրաքաղաքի...

Էրդողանի ջղաձիգ արձագանքը

01/07/2026

Հունիսի 30-ին Անկարայում կայացած կառավարության նիստից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, արձագանքելով Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական