Չորեքշաբթի, Հունիսի 24, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Իրականում որևէ տարօրինակ բան չկա Փաշինյանի և Ալիևի գնահատականների ու մոտեցումների համընկնման մեջ. Արման Աբովյան

24/06/2026
- Նորություններ

Ես սիրում եմ մտածել և վերլուծել։

Ընդ որում, ինչպես պարզվեց Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին, մտածելու ունակությունը վտանգավոր և լուրջ թերություն է։

Այսպիսով, համադրելով այն “փաշինյանական” գործընթացները, որոնք տեղի են ունենում Գագիկ Ծառուկյանի շուրջ՝ կապված նրա ակտիվների նկատմամբ իրականացվող ռեյդերային զավթման կամ սնանկացման փորձերի հետ, կարելի է հանգել այն եզրակացության, որ այս ամենի հետևում կարող է կանգնած լինել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի մանր վրեժխնդրությունը կամ նրա թիմի ոչ այնքան խելացի ցանկությունը՝ հարստանալու Ծառուկյանի հաշվին, այլև ադրբեջանական գործոնը։

Եկեք հենվենք փաստերի վրա։

Ծառուկյանը միշտ եղել է Ադրբեջանի համար ամենա«անցանկալի» քաղաքական գործիչներից մեկը, քանի որ մշտապես և ամենուր աջակցել է արցախահայությանը և առաջ էր մղել գլոբալ առումով հայկական շահը ամբողջ աշխարհում։ Բացի այդ, Ծառուկյանը միշտ հետևողականորեն պաշտպանում է Հայաստանի անկախությունը, ինքնիշխանությունը հայկական տնտեսության և բանակի ամրապնդման սկզբունքը։

Ադրբեջանի համար առանձին լուրջ “գրգռիչ” էր նաև հայկական սպորտը, որը երկար տարիներ ղեկավարում է Ծառուկյանը։ Ընդ որում, նա ոչ միայն ղեկավարել է այդ ոլորտը, այլև փաստացի ոտքի է կանգնեցրել այն։ Առանձնահատուկ պետք է ընդգծել, որ մեր մարզիկները մշտապես հաղթել են և շարունակում են հաղթել ադրբեջանցի և թուրք մրցակիցներին տարբեր միջազգային մրցաշարերում։

Հասկանալի է, որ Ադրբեջանում նման բան Ծառուկյանին չեն հանդուրժել ։ Ավելին, համացանցում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ հենց ադրբեջանական կողմի խնդրանքով են Փաշինյանի իշխանությունները գործընթաց սկսել Գագիկ Ծառուկյանի դեմ՝ որպես Հայաստանի Ազգային Օլիմպիական կոմիտեի նախագահի։

Կամ մեկ այլ օրինակ։

Ինչպես հայտնի է, Իլհամ Ալիևի հիմնական դոկտրինը Հայաստանի նկատմամբ մեր երկրի հնարավորինս տնտեսական թուլացումն է։ Եվ այստեղ Ծառուկյանի դերը Հայաստանի տնտեսության մեջ կարող է թերագնահատել միայն կատարյալ տգետը։ Իսկ ադրբեջանցիները, որքան էլ դա տարօրինակ հնչի, անխելքներ չեն։

Եվ ինչ-որ շատ տարօրինակ զուգադիպությամբ հենց հիմա Փաշինյանը որոշեց քանդել Ծառուկյանին պատկանող ցեմենտի գործարանը “Արարատ-Ցեմենտը՝ Հայաստանի տնտեսության համար համակարգաստեղծ նշանակություն ունեցող ձեռնարկությունը։

Ընդհանրապես, եթե որևէ մեկը տեղյակ չէ, ապա ցեմենտի արտադրությունը տնտեսության ռազմավարական ճյուղ է, որը բազմապատկող ազդեցություն է ունենում երկրի տնտեսական մի շարք առանցքային ուղղությունների վրա։

Իրականում որևէ տարօրինակ բան չկա Փաշինյանի և Ալիևի գնահատականների ու մոտեցումների համընկնման մեջ Գագիկ Ծառուկյանի հանդեպ։ Թե՛ մեկին, թե՛ մյուսին խանգարում է անկախ հայկական տնտեսությունը, որի կարևոր բաղադրիչներից են Ծառուկյանի բիզնես ակտիվները…

Իսկ մնացածի մասին կխոսենք ավելի ուշ։

Արման Աբովյան, քաղաքական վերլուծաբան

Նախորդ գրառումը

Ագրարային ծայրամա՞ս. Վահե Դավթյան

Հաջորդ գրառումը

Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար. փաստաբան

Համանման Հոդվածներ

Նորություններ

Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար. փաստաբան

24/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ագրարային ծայրամա՞ս. Վահե Դավթյան

24/06/2026
Նորություններ

Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ»

24/06/2026
Նորություններ

ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»

24/06/2026
Հաջորդ գրառումը

Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար. փաստաբան

Լրահոս

Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար. փաստաբան

24/06/2026

Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել իբրև թե ընտրողների ընտրական իրավունքին խոչընդոտելու նախապատրաստության համար (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ և...

Իրականում որևէ տարօրինակ բան չկա Փաշինյանի և Ալիևի գնահատականների ու մոտեցումների համընկնման մեջ. Արման Աբովյան

24/06/2026

Ես սիրում եմ մտածել և վերլուծել։ Ընդ որում, ինչպես պարզվեց Նիկոլ Փաշինյանի կառավարման տարիներին, մտածելու ունակությունը վտանգավոր և լուրջ թերություն...

Ագրարային ծայրամա՞ս. Վահե Դավթյան

24/06/2026

Եվրահանձնակատար Մարթա Կոսը հանդիսավոր հայտնում է, որ հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը հասել է ԵՄ։ Նաև լուսանկար հրապարակում ՀՀ տարածքային...

Վեհափառը չի հանձնվի․ «Հրապարակ»

24/06/2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նախընտրական փուլում Եկեղեցու դեմ արշավի ժամանակավոր դադարը պայմանավորված էր հարցումներով, որ այդ արշավը վնասում է ՔՊ-ին։...

ՍԴ-ում պատրաստվում են ընտրությունների վերաբերյալ ամենասպասված որոշմանը. «Ժողովուրդ»

24/06/2026

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սահմանադրական դատարանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը զուգահեռ աշխատանքային լարված մթնոլորտ է տիրում։ «Ժողովուրդ» օրաթերթի...

Առանց բոլոր հայ գերիների անհապաղ ազատման Հարավային Կովկասում չի կարող լինել որևէ կայուն խաղաղություն․ Բրեդ Շերման

24/06/2026

Ալիևը փորձում է սա ներկայացնել որպես քրեական գործ՝ պնդելով, թե էթնիկ զտման իրականացումը նորմա է, իսկ դրան դիմադրելը՝ հանցագործություն։ Բայց...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական