Երկուշաբթի, Հունիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Տարանցիկ ինտերնետի փոխանցման նոր համաձայնագրով ադրբեջանական կողմի կախվածությունը Հայաստանից ավելի մեծ է և զգալի. Գրիգորի Յուրինի պարզաբանումը

22/06/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ

Azg.am-ի զրուցակիցն է Team Telecom Armenia հեռահաղորդակցական ընկերության հասարակայնության հետ կապերի (PR) բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինը։

-Պարո՛ն Յուրին, այսօր հայտնի դարձավ, որ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախատեսում է երկու երկրների տարածքներով տարանցիկ ինտերնետի փոխանցում և մատակարարում՝ կոմերցիոն հիմունքներով։ Ադրբեջանական լրատվամիջոցները շտապեցին հայտարարել, որ այսպիսով ՀՀ մտնող ինտերնետն անցնելու է Ադրբեջանի տարածքով, ինչը Հայաստանում անհանգստության ալիք և հարցեր առաջացրեց՝ արդյոք այսպիսով Բաքվի ձեռքում է հայտնվում ՀՀ ռազմավարական նշանակության ոլորտներից մեկը։

Խնդրում եմ պարզաբանեք՝ ինչի՞ մասին է իրականում երկկողմ համաձայնագիրը։

–Team Telecom Armenia-ի շնորհիվ Հայաստանի տարածքով ինտերնետ է մատակարարվելու Նախիջևան, բայց նաև ընկերությունները, որպես մասնավոր կառույցներ, իրար հետ կոմերցիոն սկզբունքներով համաձայնագիր են ստորագրել միջազգային տարանցիկ ծառայություն ապահովվելու մասին։

Այսինքն՝ պատկերացնենք. մարդիկ Մերձավոր Արևելքից դեպի Ղազախստան կամ Եվրոպա ինտերնետ կայքեր, YouTube են մտնում, և այդ տրաֆիկն անցնում է մեր տարածաշրջանով։ Իսկ մեր տարածաշրջանում Team Telecom Armenia-ն, արդեն մի քանի տարի է, զբաղեցնում է տարանցիկ տրաֆիկի առաջատար մատակարարի դիրք։

Team Telecom Armenia-ի ցանցով անցնող տրաֆիկի 85-90 տոկոսը մեր երկրում չի գեներացվում, այսինքն՝ մենք վաղուց տարածաշրջանի մակարդակով ինտերնետի տրանզիտի տվյալների միջազգային Hub ենք հանդիսանում։ Մենք 4 միջազգային ուղղություններով մալուխներ ունենք. սա կլինի այլընտրանքային տարբերակ, և եթե մենք այս համաձայանգիրը դիտարկում ենք որպես ևս մեկ պոտենցիալ այլընտրանքային կապուղի, որը կարող է այլ մալուխների վթարի դեպքում կիրառվել որպես այլընտրանք, ադրբեջանական կողմի կախվածությունը մեզնից ավելի մեծ է և զգալի։

-Այսինքն՝ պետք է հստակ ֆիքսել, որ կնքված համաձայանգրով Ադրբեջանի կախվածությունը Հայաստանից ավելի մեծ է, քան Հայաստանի կախվածությունն Ադրբեջանից։

-Այո՛, այո՛, դա կոնկրետ այդպես է. այս մասին իր տեսաուղերձում այսօր խոսել է նաև Սամվել Մարտիրոսյանը։

-Պարո՛ն Յուրին, որո՞նք են հայ-ադրբեջանական նոր համաձայնագրի հնարավոր ռիսկերը, եթե դրանք առհասարակ, Ձեր գնահատմամբ, կան։

-Քանի որ խոսքը ինֆորմացիայի տարանցիկության տրամադրման մասին է, սա կարող ենք պատկերացնել որպես մի խողովակ, որը հայկական կողմն ադրբեջանցիներին տրամադրում է, իրենք էլ մեզ՝ որպես այլընտրանքային տարբերակ։ Դա չի նշանակում ցանցին կպնել, դա նշանակում է այդ մալուխի միջոցով կապ հաստատել, տրաֆիկ փոխանցել։ Դա չի նշանակում, որ անմիջապես կպնում է մեր ցանցին։

Մենք գիտենք, որ հայաստանցի օգտատերերը կարող էին մուտք գործել ադրբեջանական կայքեր և հակառակը, այսինքն՝ մինչ այդ գնում էր երրորդ երկրների կամ օպերատորների ցանցերի միջոցով։ Այժմ էլ բաց, անվտանգ ռեսուրսներն էլի հասանելի են լինում, մնացած տրաֆիկն էլ մնում է օպերատորների ցանցերում։

-Պարո՛ն Յուրին, այսինքն՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները միջև ստորագրված երկկողմ համաձայնագիրը ոչ մի դեպքում չի կարող դեպի Հայաստան ինտերնետի խափանման կամ սահմանափակումների պատճառ հանդիսանալ։

-Ո՛չ։ Բոլորս հիշում ենք Վրաստանի պատմությունը, երբ տատիկը վնասել էր մալուխը (խոսքը 2011 թվականի մարտի 28-ին տեղի ունեցած համաշխարհային մասշտաբի միջադեպի մասին է, երբ Վրաստանում 75-ամյա մի տատիկ մետաղի ջարդոն հավաքելիս բահով պատահաբար կտրել էր Հայաստան եկող մայրուղային օպտիկամանրաթելային ինտերնետ մալուխը՝ խմբ.)։ Այսպիսի դեպքերը հնարավոր, սակայն քիչ հավանական տարբերակներ են, քանի որ մինչև այս կապուղուն հասնելը ևս 4-ն ունենք։

-Ինչո՞ւ հենց հիմա առաջացավ այս համագործակցության անհրաժեշտությունը։

-Սա կարող եմ մեկնաբանել որպես մասնավոր ընկերությունների միջև կոմերցիոն սկզբունքներից բխող համագործակցություն։

Հ.Գ. Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօր թեմայի շուրջ պարզաբանումներ ներկայացնելիս  իր տեսաուղերձում ասել էր.

«Փաստացի այս անցումը, տրանզիտն Ադրբեջանին է պետք։ Մենք կախվածության ինֆրաստրուկտուրա ենք կառուցում, որովհետև սա իրենց է հիմնականում պետք Նախիջևանին կապվելու տեսանկյունից։ Սա Հայաստանին դարձնում է Արևելք-Արևմուտք տրանզիտի դրակատար»։

Նույն թեմային առնչող գրառման մեջ փորձագետը հավելել էր.

«Լավ մասեր ունի էս ամեն ինչը. նախ՝ նշված ա հայտարարության մեջ, որ կոմերցիոն հիմունքներով է, այսինքն՝ զուտ տարանցիկ թրաֆիկի վաճառքի մասին է խոսքը, հետո՝ իրենք են մեզանից ավելի կախվածության մեջ հայտնվում հենց Նախիջևանի ու Մերձավոր Արևելքի հետ կապի տեսանկյունից»։

Հատկանշական է, որ ադրբեջանական Day.Az-ը, հղում անելով  AzerTelecom-ին, հաղորդել էր ադրբեջանական կողմի՝ Հայաստանի նկատմամբ իբրև ձեռք բերած գերակայության մասին՝ նշելով, որ Հայաստանի ինտերնետ կապը կանցնի Ադրբեջանի տարածքով։

«Այսպիսով, ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում, տարածաշրջանի առաջատար մայրուղային ինտերնետ օպերատոր «ԱզերՏելեկոմ»-ը կընդլայնի միջազգային ինտերնետային տրաֆիկի ծառայություններ մատուցող երկրների աշխարհագրությունը և քանակը, ինչպես նաև կապահովի ինտերնետային տրաֆիկի տարանցումը դեպի Հայաստան՝ օգտագործելով իր սեփական ենթակառուցվածքները»,- գրել էր ադրբեջանական աղբյուրը։

Նախորդ գրառումը

«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» փառատոնին ելույթ են ունեցել նաև «Իրևան մարզական ակումբի մարզիկները»

Հաջորդ գրառումը

Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան, ինչն առավել քան տեղավորվում է այսպես կոչված «միջանցքային տրամաբանության» մեջ

Համանման Հոդվածներ

Նորություններ

«Տելեկոմ Արմենիա»-ին ստիպել են. սա միանշանակ պարտադրանք է. էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ

22/06/2026
Նորություններ

Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան, ինչն առավել քան տեղավորվում է այսպես կոչված «միջանցքային տրամաբանության» մեջ

22/06/2026
Նորություններ

«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» փառատոնին ելույթ են ունեցել նաև «Իրևան մարզական ակումբի մարզիկները»

22/06/2026
Նորություններ

Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները սկսվել են Շվեյցարիայում

22/06/2026
Հաջորդ գրառումը

Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան, ինչն առավել քան տեղավորվում է այսպես կոչված «միջանցքային տրամաբանության» մեջ

Լրահոս

«Տելեկոմ Արմենիա»-ին ստիպել են. սա միանշանակ պարտադրանք է. էներգետիկ և անվտանգության հարցերով փորձագետ

22/06/2026

Եթե նայենք Ադրբեջանի հետ վերջին 8 տարվա մեր հարաբերությունները, անվտանգության տեսակետից դրանք եղել են միշտ ի վնաս Հայաստանի, Azg.am-ի թղթակցի...

Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան, ինչն առավել քան տեղավորվում է այսպես կոչված «միջանցքային տրամաբանության» մեջ

22/06/2026

Որքանով հասկանում եմ, «Տելեկոմ Արմենիայի» ու «Ազերտելեկոմի» միջև կնքված համաձայնագրի նպատակն է ինտերնետի մատակարարում ապահովել դեպի Նախիջևան: Մասնագետներն ասում են՝...

Տարանցիկ ինտերնետի փոխանցման նոր համաձայնագրով ադրբեջանական կողմի կախվածությունը Հայաստանից ավելի մեծ է և զգալի. Գրիգորի Յուրինի պարզաբանումը

22/06/2026

Azg.am-ի զրուցակիցն է Team Telecom Armenia հեռահաղորդակցական ընկերության հասարակայնության հետ կապերի (PR) բաժնի ղեկավար Գրիգորի Յուրինը։ -Պարո՛ն Յուրին, այսօր հայտնի...

«Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» փառատոնին ելույթ են ունեցել նաև «Իրևան մարզական ակումբի մարզիկները»

22/06/2026

Սիրելի՜ հայրենակիցներ, ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում։ *Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը. վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոն է...

Իրանի և ԱՄՆ-ի միջև տեխնիկական բանակցությունները սկսվել են Շվեյցարիայում

22/06/2026

 Շվեյցարիայում սկսվել են Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի իրականացման վերաբերյալ տեխնիկական փորձագետների խորհրդակցությունները, ըստ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի։ Իրանի...

Փեզեշքիանը հունիսի 23-ին պաշտոնական այցով կմեկնի Պակիստան

22/06/2026

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հունիսի 23-ին պաշտոնական այցով կմեկնի Պակիստան՝ բարձր մակարդակի բանակցություններ վարելու. հայտարարել է Իրանի վարչապետի գրասենյակի հաղորդակցության...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական