ԱՄՆ-ի և Իրանի միջև փոխըմբռնման հուշագիրը, որը նախատեսվում է ստորագրել ուրբաթ, վերջնական չէ, և Վաշինգտոնը կարող է վերսկսել հարվածները Իսլամական Հանրապետությանը, եթե գոհ չլինի Թեհրանի կողմից համաձայնագրի պայմանների պահպանումից.հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպման ժամանակ։
«Սա վերջնական համաձայնագիր չէ։ Սա փոխըմբռնման հուշագիր է։ Եվ եթե այն ինձ դուր չգա, մենք կշարունակենք կրակել նրանց վրա և ռումբեր նետել նրանց գլխներին», – ասել է ամերիկացի առաջնորդը Ֆրանսիայի Էվիան քաղաքում Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ էլ-Սիսիի հետ հանդիպման ժամանակ, որտեղ տեղի է ունենում «Յոթի խմբի» (G7) գագաթնաժողովը։
«Եթե ինձ դուր չգա հուշագիրը, եթե նրանք չլսեն, մենք կրկին կսկսենք ռումբեր նետել նրանց վրա։ Որովհետև նրանք չեն լսել 47 տարի», – հավելել է Թրամփը։











