Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

ԿԸՀ-ն բավարարեց Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունները

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ բավարարեց դատախազության կողմից ներկայացված միջնորդությունը` «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված Դավիթ Ղազինյանին նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն տալու վերաբերյալ։

Ինչպես ԿԸՀ-ի առջև լրագրողների հետ զրույցում նշեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովից որևէ իրավական ակնկալիք ունենալը ողջամիտ չէ։

«Այս կառույցը որևէ իրավական հենք չի ուզում պահել։ Դավիթ Ղազինյանի դեմ երկու միջնորդություն էր ներկայացվել. երկուսն էլ բավարարվել են։ ԿԸՀ-ն գտնում է, որ պետք է բավարարել ազատության սահմանափակման վերաբերյալ միջնորդությունը»,-ասաց Վարդևանյանը՝ հավելելով, որ դատարանը քննության առարկա կդարձնի Ղազինյանի ազատության սահմանափակման վերաբերյալ հարցը։

Հիշեցնենք՝ ԿԸՀ-ն այսօր քննում էր «Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցը։