Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Հիքմեթ Հաջիևն առաջին անգամ այցելել է Հայաստան, հաջորդ հանդիպումը կլինի Ադրբեջանում

Ադրբեջանի նախագահի օգնական և նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևն առաջին անգամ այցելել է Դիլիջան քաղաք, որտեղ հանդիպել է Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ։

Հայաստանի Անվտանգության խորհրդի կողմից հրապարակված տեղեկատվության համաձայն՝ Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության օրակարգին վերաբերող հարցեր։

Կողմերը նաև մտքեր են փոխանակել երկու երկրների քաղաքացիական հասարակությունների միջև փոխադարձ վստահության ամրապնդմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ադրբեջանում։