ՀԱՊԿ-ն կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը, Հայաստանը 2 տարի անդամավճար չի մուծել. Լավրով

Հայաստանը մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) լիիրավ անդամ։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Հայաստանը, իրոք, հերթական անգամ չի մասնակցել ՀԱՊԿ-ի միջոցառումներին, թեև շարունակում է մնալ կազմակերպության լիիրավ անդամ։ Հայաստանի պետական դրոշը, ՀԱՊԿ-ի մյուս անդամ պետությունների դրոշների հետ միասին, այստեղ ներկայացված է»,-ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի արդյունքներով կայացած ասուլիսում լրագրողներին ասել է նա։
ՀԱՊԿ-ն կարող է քննարկել Հայաստանին հեռացնելու հարցը՝ անդամավճարները չվճարելու պատճառով, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը
«Արդեն ավելի քան երկու տարի է, ինչ Հայաստանը պարտք ունի ՀԱՊԿ-ի բյուջեին, իսկ նման իրավիճակը նախատեսված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ։ Այսօր պայմանավորվեցինք դիտարկել ՀԱՊԿ-ի կանոնադրության համապատասխան հոդվածի կիրառման հնարավորությունը»,-ասել է նա:
