Այսօր բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 43 մասնակից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր բողոքի ակցիա իրականացնելիս բերման է ենթարկվել 43 քաղաքացի։
Քաղաքացիները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով (Ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
