Շաբաթ, Հունիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ընդդիմությունը գիշերը կարող էր շատ բան ուրվագծել, հայտարարել, որ ինքն է հաղթել. նա բաց թողեց «հեղափոխական պահը». Բենիամին Մաթևոսյան

08/06/2026
- Նորություններ

Երեկվա ընտրություններից հետո մենք թևակոխել ենք տնտեսական և քաղաքական ճգնաժամի նոր փուլ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը։

«Այս ընտրություններն ունեն մեկ հաղթող, և այդ մեկ հաղթողը Սերժ Սարգսյանի գրած Սահմանադրությունն է։ Դա «Ֆրանկենշտեյնի սահմանադրություն» է (փոխաբերական արտահայտություն է, որն օգտագործվում է նկարագրելու համար այնպիսի սահմանադրական փոփոխությունները կամ պետական կառավարման մոդելները, որոնք կազմված են իրար հետ անհամատեղելի իրավական դրույթներից,ինչպես Վիկտոր Ֆրանկենշտեյնի հրեշը, որը կարված էր տարբեր մարդկանց մարմիններից՝ խմբ.):

Նորմալ չէ, երբ 48 տոկոս քվե ստացած ուժն ստանում է խորհրդարանի 60 տոկոս մանդատները։ Դրա համար մենք կարող ենք շնորհավորել այն մարդկանց, որոնք գրել են այս Սահմանադրությունը և տվել են Նիկոլ Փաշինյանին։ Բայց Հայաստանը, մեղմ ասած, դրանից չի շահում։ Աշխարհաքաղաքական, քաղաքական-տնտեսական ճգնաժամը շարունակվում է։ Այս առումով մենք պարզապես ինքներս վատացրեցինք մեր վիճակը»,- ասաց մեր զրուցակիցը։

Անդրադառնալով ընդդիմության՝ մանդատները վերցնել-չվերցնելու որոշմանը՝ Բենիամին Մաթևոսյանը նկատեց՝ դատողություններ անելու համար պետք է սպասել քաղաքական ուժերի գնահատականներին, որովհետև կարելի է այս պահին գնահատողական դատողություններ անել, սակայն դրանք ժամանակավրեպ լինեն։

«Ես տեսել եմ՝ ոմանք ասում են, որ պետք է հանձնել մանդատները, մյուսներն ասում են, որ մանդատները չվերցնելով՝ ոչինչ չի փոխվի, այսինքն՝ դա ավելի շատ բարոյական ապտակ կարող է լինել իշխանությունների համար, բայց իշխանության քաղաքական գործունեության վրա  չի ազդի։ Եկեք իսկապես սպասենք քաղաքական ուժերի գնահատականներին։

Միայն մեկ բան կարող եմ ասել. Վլադիմիր Իլյիչ Լենինը մի ձևակերպում ուներ՝ «Հեղափոխական պահ»։ Կարծում եմ՝ այդ հեղափոխական պահն այս գիշերն էր՝ ժամը 01։00-ին, բայց չգիտեմ՝ ինչո՞ւ ընդդիմությունը չօգտագործեց այդ պահը։ Այն պահին, երբ հազիվ 10 տոկոս ձայների հաշվարկով Նիկոլ Փաշինյանը հապշտապ հայտարարում էր ՔՊ-ի հաղթանակի և միանձնյա կառավարություն կազմելու հնարավորության մասին, ո՞վ կամ ի՞նչն էր խանգարում ընդդիմությանը դուրս գալ և ասել՝ մենք էլ մեր տվյալներն ունենք, մենք ենք հաղթել»,- ասաց քաղաքագետը։

Անդրադառնալով հետընտրական հնարավոր զարգացումներին՝ Բենիամին Մաթևոսյանը կրկին չշտապեց կանխատեսումներ անել՝ նշելով, որ ավելի ճիշտ է սպասելը։

«Ես չեմ կարող գնահատական տալ, թե ինչ քայլերի կգնա ընդդիմությունը, ինչ որոշում կկայացնի, բայց վերլուծելով իրողությունները՝ ընդդիմությունը շատ բան կարող էր գիշերնն ուրվագծել։ Միգուցե կարող ենք այս իրավիճակը ձևակերպել որպես բաց թողնված հնարավորություն։ Սա է հայկական իրողությունը»,- ամփոփեց քաղաքագետը։

Նախորդ գրառումը

Եթե ընդդիմությունը համարում է, որ կան լեգիտիմության և լեգալության լրջագույն խնդիրներ, ընդդիմության իսկ շահը պահանջում է չվերցնել մանդատները. քաղաքագետ

Հաջորդ գրառումը

Ինչպե՞ս Մոսկվան մի փոքր օգնեց Փաշինյանին՝ միջին վիճակագրական «ինքնիշխանատենչ» հայաստանցի ընտրողի համար լինել համոզիչ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026
Նորություններ

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026
Նորություններ

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026
Հաջորդ գրառումը

Ինչպե՞ս Մոսկվան մի փոքր օգնեց Փաշինյանին՝ միջին վիճակագրական «ինքնիշխանատենչ» հայաստանցի ընտրողի համար լինել համոզիչ

Լրահոս

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Թուրքիայի հավաքականը հաջորդ փուլ չի անցնի

20/06/2026

2026 թվականի աշխարհի առաջնության D խմբում տեղի ունեցավ երկրորդ փուլի ևս մեկ խաղ։ Թուրքիայի ազգային հավաքականը հանդիպել է Պարագվայի ազգային...

Հայ սպային ողջ-ողջ դաստակները կտրած և գլխատած Մամեդովին Ալիևը պարգևատրել է «Արիության համար» մեդալով

20/06/2026

Ինչպես արդեն հայտնել ենք, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը դատապարտեց 2016 թվականի ապրիլյան մարտական ​​գործողությունների ժամանակ Արցախի պաշտպանության բանակի 6-րդ պաշտպանական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական