Չորեքշաբթի, Հուլիսի 22, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Եթե ընդդիմությունը համարում է, որ կան լեգիտիմության և լեգալության լրջագույն խնդիրներ, ընդդիմության իսկ շահը պահանջում է չվերցնել մանդատները. քաղաքագետ

08/06/2026
- Նորություններ

Azg.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Արա Պողոսյանը։

–Պարո՛ն Պողոսյան, ինչպե՞ս եք գնահատում երեկ կայացած խորհրդարանական ընտրությունները։

-Գոնե ինձ համար դժվար է այս պահին գնահատական տալ ընտրությունների բուն ընթացքին՝ հաշվի առնելով, որ դեռևս չունենք թե՛ դիտորդների վերջնական կարծիքը, թե՛ ընդդիմության վստահված անձանց կարծիքները։ Այսինքն՝ այս ամբողջ պատկերն ունենալուց հետո կարելի է եզրակացություններ անել, թե ինչպիսի ընտրություններ ենք ունեցել։ Սա ընտրությունների բուն ընթացքի մասին, բայց որպես կանոն՝ ընտրակեղծքիները միայն բուն ընտրությունների օրը չէ, որ կատարվում են. ընտրակեղծքիներն այն ամբողջ շղթան են, որ նախընտրական քարոզչությունից սկսած՝ ուղեկցում են մինչև ընտրական պրոցեսի բուն ավարտը։ Դա վերաբերում է վարչական ռեսուրսի կիրառմանը. երբ կա վարչական ռեսուրսի կիրառում, սա ինքնին խոսում է այն մասին, որ չկա ազատ, արդար և մրցակցային ընտրություն։

Երբ խոսում ենք ուժերի միջև անհավասար պայմանների մասին, ակնհայտ է, որ իշխող ուժը մնացած ուժերին դրել է բավական անհավասար, ոչ մրցակցային պայմանների մեջ՝ հաշվի առնելով ձերբակալությունները, ստեղծված վախի մթնոլորտը  և այլն։ Այս ամենը խոսում է ոչ հավասար պայմաններում անցկացված և ոչ մրցակցային պրոցեսի մասին։ Եթե սրան գումարենք նաև ընտրության մասնակիցներին թիրախավորելը որպես օտարերկրյա պետության շահերի պաշտպան և այլն, այս ամբողջ քարոզչությունը, կարծես, հենց նրան էր միտված, որպեսզի ընտրությունների արդյունքները որոշակի կանխակալ վերաբերմունք ունենան։

-Պարո՛ն Պողոսյան, ԿԸՀ-ի կողմից ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումից հետո իրարամերժ կարծիքներ կան՝ ընդդիմությունը պե՞տք է վերցնի մանդատները, թե հրաժարվի՝ չլեգիտիմացնելու ընտրությունների արդյունքները։ Ձեր կարծիքով, ո՞րն է ամենաօպտիմալ տարբերակը։

-Կարծում եմ՝ այստեղ էմոցիոնալությունը պետք է մի կողմ դնել և հասկանալ՝ որ դեպքում ընդդիմությունն ինչ է շահում։ Նախ, մինչ այս ամենը պետք է հասկանալ՝ արդյոք ընդդիմությունը համարում է, որ տեղի են ունեցել ազատ, արդար և մրցակցային ընտրություններ։ Եթե համարում է, որ արդար ընտրություններում է պարտվել, հետևաբար անմտություն կլինի չվերցնել մանդատները, բայց եթե ընդդիմությունը համարում է, որ եղել են կեղծքիներ ու խախտումներ, որոնք կարող էին էական ազդեցություն թողնել ընտրությունների բուն արդյունքների վրա, բնականաբար անմտություն կլինի ընդունել խաղի կանոնները և մանդատները վերցնել։ Ի վերջո, եթե ընդդիմությունն իսկապես համարում է, որ կան լեգիտիմության և լեգալության լրջագույն խնդիրներ, կարծում եմ՝ ընդդիմության շահը պահանջում է, որպեսզի չվերցնի մանդատները և բողոքարկման, այնուհետև այլ ճանապարհներով տեր կանգնի ժողովրդի քվեին։

-Պարո՛ն Պողոսյան, հաշվի առնելով բազմաթիվ ընտրախախտումները, ընդդիմադիր ուժերի անդամների կալանքները, ԿԸՀ-ի կողմից քվեաթերթիկների հաշվարկը տարօրինակ կերպով ձգձգելու փաստը, քվեաթերթիկների 10 տոկոսի հաշվարկի հիմքով Նիկոլ Փաշինյանի կողմից իրենց հաղթող հռչակելու պրակտիկան, ինչպես նաև զինվորների՝ ընտրատեղամասերի փակվելուց հետո քվեարկությունները, ի՞նչ պրոցեսի հետ գործ ունենք։

-Ես պետք է նորից կրկնեմ, որ ինձ համար շատ ավելի կարևոր է ընդդիմության արձագանքը։ Եթե հիպոթետիկ վերցնենք այս դրվագները և հայտարարենք, որ անցկացվել են ոչ լեգիտիմ ընտրություններ, կամ եղել են այնպիսի խախտումներ, որոնք ապալեգիտիմացնում են ընտրական պրոցեսը, բայց դրանից հետո ընդդիմությունը հայտարարի, որ եղել են ազատ և արդար ընտրություններ ու վերցնի մանդատները, այդ պարագայում մեր հայտարարություններն ուղղակի անիմաստ կդառնան։ Հետևաբար, մինչև ամբողջական պատկեր չունենանք, կարծում եմ՝ վաղ է գնահատականներ տալ։

-Իսկ որքա՞ն հավանական եք համարում, որ հետընտրական զարգացումներ լինեն։

-Դաստելով ընդդիմադիր ուժերի նախատրամադրվածությունից՝ ենթադրում եմ, որ ընդդիմությունը պետք է որ չընդունի ընտրությունների արդյունքները։ Սա ընդամենն իրենց՝ նախնական շրջանում արված հայտարարություններից ստացած իմ տպավորությունն է։ Ենթադրելի է, որ այո՛, պետք է լինեն որոշակի հետընտրական զարգացումներ՝ հաշվի առնելով հայտարարությունները և տրամադրվածությունը, ինչպես նաև պարբերաբար հրապարակվող հարցումների արդյունքները։

Նախորդ գրառումը

Ընդդիմադիր դաշինքների և կուսակցությունների բողոքները անպատասխան են մնացել. Սավին

Հաջորդ գրառումը

Ընդդիմությունը գիշերը կարող էր շատ բան ուրվագծել, հայտարարել, որ ինքն է հաղթել. նա բաց թողեց «հեղափոխական պահը». Բենիամին Մաթևոսյան

Համանման Հոդվածներ

Միջազգային

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026
Միջազգային

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026
Հաջորդ գրառումը

Ընդդիմությունը գիշերը կարող էր շատ բան ուրվագծել, հայտարարել, որ ինքն է հաղթել. նա բաց թողեց «հեղափոխական պահը». Բենիամին Մաթևոսյան

Լրահոս

Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում

22/07/2026

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը  կցանկանար, որ ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն զբաղեցնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը ներկայիս գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի լիազորությունների ավարտից հետո.  հաղորդում է New York...

Ռուբեն Վարդանյանը որոշում է կայացրել արդարության համար պայքարը շարունակել միջազգային իրավական մեխանիզմների միջոցով. Սիրանուշ Սահակյան

22/07/2026

Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հայտարարություն է տարածել, որը...

Իրանի վրա հարձակման հետևանքով 500 ամերիկացի զինվոր է վիրավորվել

22/07/2026

Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 500 ամերիկացի զինծառայող. հայտնել է Associated Press-ը ՝ հղում անելով իր աղբյուրներին։...

Ամերիկյան բանակը հայտարարել է Իրանի վրա հարձակման հերթական փուլի ավարտի մասին

22/07/2026

Ամերիկյան բանակն Իրանի տարածքում հրթիռային  նոր հարվածներ է հասցրել։ Գիշերվա ժամը 3-ի դրությամբ CENTCOM-ի ուժերն սկսել են  հարվածել Իրանում գտնվող...

Զինծառայող է մահացել

21/07/2026

«ՊՆ N զորամասի զինծառայողի` հուլիսի 21-ին արձանագրված մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Կատարվում են քննչական և վարութային գործողություններ»,-հայտնում...

Աիդա Ազատյանը նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը

21/07/2026

Շարժվող թիրախ խառը վազք մրցաձևի երիտասարդ աղջիկների պայքարում Աիդա Ազատյանը 379 միավորով նվաճել է աշխարհի առաջնության ոսկե մեդալը. հայտնում են...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական