Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

ԿԸՀ-ն դեռ ձայների հաշվարկ է անում, իսկ գիշերվա 2։30-ին Փաշինյանը հայտարարեց, որ Քպ-ն հաղթել է և միանձնյա կառավարություն է ձևավորելու

Նիկոլ Փաշինյանը հունիսի 8-ի գիշերը՝ ժամը 2։30-ին, ասուլիս տվեց ու հայտարարեց, որ Քպ-ն միանձնյա կառավարություն կձևավորի, Քպ-ն հաղթել է 2026 թվականի հունիսի 7-ի խորհրդրանական ընտրություններում։

Փաշինյանն ասուլիսն անց կացրեց թիմակիցների հետ, որոնք կանգնած էին նրա թիկունքում։ Քպ-ականները ծափահարեցին՝ վանկարկելով՝ «Նի-կոլ վարչապետ»։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ժամը 2։00-ի դրությամբ հրապարակել և մշակել էր ընտրատեղեմասերի միայն 10 տոկոսի ձայները, բայց Փաշինյանը հայտարարեց, որ Քպ-ն է հաղթել։

Ձայների հաշվարկը դեռ ընթացքի մեջ է. ամեն րոպե կարող է պատկերը փոխվել։ Ըստ 20 տոկոս ընտրատեղամասերի արդյունքների՝ միասնական ընդդիմության ձայները գերազանցում են Քպ-ին, բայց Փաշինյանն արդեն հաղթանակ է տոնում ու այդ առիթով շուտափույթ ասուլիս է տալիս։ Ինչի՞ համար է այս շտապողականությունը։
Թվով 2006 ընտրատեղամասերից ԿԸՀ-ն առայժմ ամփոփել է ընդամենը 420 ընտրատեղամասի տվյալները:

Նա ընդդիմությանը նորից անվանեց «պատերազմի եռագլուխ կուսակցություն»։ Փաշինյանը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը և Սամվել Կարապետյանը բանտ են նստելու։ Հաջորդ ընտրություններին ևս նրանք բանտում են լինելու։

Փաշինյանը նաև հայտարարեց, որ ընդդիմությունն ընտարակաշառք է բաժանել, և «ժողովուրդը պետք է մերժի ընտրակաշառք բաժանած ուժին, իսկ ընտրակաշառատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն»։