Շաբաթ, Ապրիլի 18, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Թիթեռնիկ փողկապով ու սպիտակ ձեռնոցներով ջուր պղտորողները

03/12/2020
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արմեն Ամիրխանյանը իր Ֆբ էջում գրում է, –

Համերաշխության մասին գրելով, «Առավոտի» խմբագիրն ատելություն է քարոզում։ Նրա տեքստերից տասնամյակներով կուտակված ձանձրույթն է ստիպում արձանագրել, որ այն ինչ այս բոլոր տարիներին անում էր «ՀԺ»-ի իր պաշտոնակիցը, հիմա էլ Ֆեյքերի տխրահռչակ ֆաբրիկան, ինքն արել է ու անում է համեմատաբար կուլտուրական խմբագրականներով։ Արամ Աբրահամյանը մի քանի ամիս չէր հանդարտվում 2-րդ նախագահի՝ Կռիլովի առակից պատկերավոր խոսքի համար («Մոսկայի» օրինակով էր արձագանքել ընդդիմության քննադատությանը), իսկ իր բառերով՝ «Երկիր կործանողի» անդաստիարակությունը, անպարկեշտությունը, քաղաքական անգրագիտությունը եւ մյուս արատները միայն վերջին օրերին է նկատում։

ՆՓ-ն միայն մեկ «լայվում» է հասցրել ավելի անշնորհք արտահայտություններ թույլ տալ ու անպարկեշտ շարժումներ անել, քան նախկին նախագահներն իրենց ամբողջ պաշտոնավարման ընթացքում։ Ինչո՞ւ են Արամ Աբրահամյանը (Բորիս Նավասարդյանը, ուրիշներն էլ) միայն այս օրերին, աղետից հետո այդքան սրությամբ տեսնում «դուրսպրծուկների», «ասֆալտին պառկըցնելու» խորտակիչ հետեւանքները։ Պախարակելով երկրի գլխավոր Պացիենտի վարքուբարքը, նա իր ընթերցողներին սարսափեցնում է 2-րդ նախագահի «հավանական» վերադարձով, ամբարտավանորեն նրան «խելագար» պիտակավորելով՝ չգիտեմ ինչ հիմնավորումով, երբ եւ ինչպես վաստակած իրավունքով։ 2-ամյա անհիմն բանտարկությունն էլ հագուրդ չտվեց իրենց կուռքին (ԼՏՊ) աշխատանքից ազատելու համար Ռ․Քոչարյանի հանդեպ ատելության քարոզիչների վրեժխնդրության մոլուցքը։

Չմոռանամ ասել․ մեր (զուսպ եւ քիչ թե շատ վերլուծական ընդունակություններով օժտված սովորական լրագրողներ ու խմբագիրներ, նաեւ քաղաքացիներ) եւ «լեւոնականների» տարբերությունը բոլոր այս տարիներին այդպես էլ մնաց նույնը․ մենք միշտ ասել ենք, որ նախկինները սխալներ թույլ տվել են, իսկ դուք երբեք չեք ընդունել ԼՏՊ-ի սխալները, թերեւս նրա անսխալականության միակ վրիպումը համարելով «արցախցիներին Հայաստան բերելը»։ Պողոս Պողոսյանի ողբերգական դեպքի մասին իրավունք ունեիք, իհարկե, մշտապես հիշեցնելու, բայց չարժե՞ր երբեմն ընդունել օրինակ Արմեն Տեր-Սահակյանի բանդայի ավերը պետության համար։

Ուզում եմ իմանալ՝ նախկինների ռեւանշի նկրտումների մասին որտե՞ղ եւ ումի՞ց եք լսել, որ այդպիսի իրարանցման մեջ եք ընկել․ այդ մարդիկ (2-րդ եւ 3-րդ նախագահները, 1-ինը, հիշեցնեմ, արտահայտվել է) մեկ բառ ասե՞լ են կամ հիմա ասո՞ւմ են վերջին ամիսներին, երբ կործանվում էր նրանց ամբողջ կյանքի գործը, երբ նրանցից միլիոնապատիկ քիչ արածներն են աղաղակում։ Ասում եք՝ «խոսում են»․ ո՞ր սրճարանում ու տաքսիում, ո՞ւմ խոհանոցում։ Կամ եթե խոսում են՝ իրավունք չունե՞ն։ 12 տարի «Մարտի 1» ենք լսում, կորոնավիրուսի մահերը, այս պատերազմի աղետներն իրենց ծավալներով քանի՞ այդպիսի «Մարտի 1» կտեղավորեն։ Ամենօրյա ռեժիմով 2 տասնամյակից ավելի մեղադրանքներ ենք լսում․ «Հոկտեմբերի 27», «Մեղրի ծախել», «4 միլիարդ», նույնիսկ ԲՀԿ ստեղծելու համար եք մեթոդիկ մեղադրել, որեւէ մեկի համար վատ զգացի՞ք ձեզ, արամաբրահամյաններ։

Այդ մեղադրանքներն ապացուցվեցի՞ն, ԲՀԿ-ն պաշտպանե՞ց նրան մեկ բառով․․․ Թե՞ բան էր, ասում էիք, էլի։ Ի վերջո, կյանքի իրավունք ունի նաեւ միտքը, որ մարտի 1-ով գուցե կանխվում էր հենց այսպիսի աղետը։ Թերեւս հետաքրքրվողներ լինեն՝ Արմենն ո՞վ է, որ Արամ Աբրահամյանին խելք սովորեցնի, առավել եւս՝ հանդիմանի։ 2 տասնամյակից ավելի էլ ես եմ խմբագիր, միայն թե միշտ եղել եմ անաղմուկ ծառայության մեջ։

Դավիթաշենի կամրջի բացման հաջորդ օրը ՆՓ-ն «ՀԺ»-ում գրեց․ «Քոչարյանը բացեց երեւանցիների ինքնասպանության եւս մեկ կետ»։ Ազատ խո՞սք էր, արդա՞ր արձանագրում էր․․․

Հանրությունն ամեն օր էր կարդում այսպիսի «քննադական ու ազատ» խոսք։

Մի բան էլ չմոռանամ ասել․ չեմ հարգել ու չեմ հարգում ձեզ։ Կարծում եմ՝ հասկանալի է այդ ձեզ-ի շրջանակը։

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Սերգեյ Լավրովը դեկտեմբերի 7-ին Հայաստանի արտգործնախարարի հետ քննարկելու է Ղարաբաղի վերաբերյալ հայտարարության իրագործումը

Հաջորդ գրառումը

Ռուսաստանի արտգործնախարարությունը հույս ունի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները շուտով կկարողանան ժամանել Լեռնային Ղարաբաղ

Համանման Հոդվածներ

Նորություններ

Սեյրան Օհանյանի աննախադեպ քայլը. Հակոբ Բադալյան

18/04/2026
Նորություններ

Սրանց զենքը վիրավորանքն է, կեղծիքը, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը. Տիգրան Աբրահամյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի ամենամեծ քաղաքական նյարդը այն է, որ ընդդիմություն կա արդեն թվերով և հավաքական ժողովրդով. Վլադիմիր Մարտիրոսյան

18/04/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Բելգիայի ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը սատարող բանաձև. EAFJD

17/04/2026
Հաջորդ գրառումը

Ռուսաստանի արտգործնախարարությունը հույս ունի, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետները շուտով կկարողանան ժամանել Լեռնային Ղարաբաղ

Ամենաշատ ընթերցվածը

17 Ապրիլի, 2026

Սփյուռքի զորաշարժը եւ հայության խնդիրները Փարիզի համաժողովում. Արցախն ու Հայաստանը գլխավոր թեմաներ

17/04/2026

Ապրիլի 11-12-ը Փարիզում անցկացվեց  Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով, որի նպատակն էր  վերջին տարիներին հայության կարեւորագույն խնդիրների ու մարտահրավերների քննարկումը: Թեեւ...

ԿարդալDetails
17 Ապրիլի, 2026

Բնության դեսպանը. ապրիլի 20-ին լրանում է գեղանկարիչ Հրանտ Թադեւոսյանի ծննդյան 88 տարին

17/04/2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադեւոսյանին (Թաթոսին) մեծ ու փոքր, տարբեր սերնդի արվեստագետներ դիմում եմ՝ որպես Վարպետի, եւ այդ, հիրավի, ժողովրդական...

ԿարդալDetails
Նորություններ

Իրանց ձայն տվող մարդը պտի ինքը իրան հայտարարագրի որպես ժեխ, բոշա ու շունուշանգյալ. Փաշինյան

17/04/2026

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և կարգալույծ անել եկեղեցում սարկավագին ծեծի ենթարկած Անուշավան եպիսկոպոսին. Սամվել դպիր Գրիգորյան

17/04/2026

Աղերսագիր՝ Վեհափառ հայրապետին. Կարգալույծ անել Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու տեսուչ Անուշավան եպիսկոպոսին։ Վեհափառ Տեր, Աղերսում եմ պաշտոնից հեռացնել և...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական