Հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարելու համար պետք է առաջին հերթին լինել հավասարակշռված, իսկ երկրորդ՝ պետք է ունենալ իշխանություն և այն չպատվիարկել Ադրբեջանի ղեկավարին, քո փոխարեն որոշելու քո սահամանդրության բովանդակության և սահմանազատման հարցը , բանակի թվաքանակի կամ ռազմաշքերթ կազմակերպելու ժամն ու պատարագը։
Ո՞ւր է խաղաղության պայմանագիրը, Իլհամի գրասեղանի գզրոցո՞ւմ, պարզ է, դե էդ եմ ասում էլի, հավասրակշռում ես Թուրքիայի և Ադրբեջանի միջև, որ ի՞նչ անես, որ կրկին հանձնե՞ս։
Եվրոպան դեմ չի, երբ Հայստանը իր ազգային կենսական շահերի հաշվին ապահովում է նրա բարեկեցությունը։ Մոսկվան էլ իրեն չի կոտորելու, որ մեզ օգնի։ Իրանն էլ առյուծի հերթապահ ցատկերից հետո կմտնի իր վանդակը։ Ելքը իշխանափոխութունն է և կործանարար ընթացքի կասեցումը։
Արեգ Սավգուլյան, պատմաբան, հրապարակախոս









