Հայաստանում երբեք այլ գազ չի լինի, բացի ռուսականից. հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Մենք շատ լավ գիտենք գազի շուկայում տիրող իրավիճակը։ Այնտեղ երբեք ռուսականից բացի, այլ գազ չի լինի։ Միակ հարցն այն է, թե որտեղից է Հայաստանը ռուսական գազ ստանալու և որ միջնորդին է օգտագործելու։ Հետևաբար, Հայաստանում իրավիճակը շատ դժվար կլինի։ Եվ մենք դա չենք ուզում», – ընդգծել է նա։
Մոսկվան զգուշացրել էր Երևանին, որ եթե Հայաստանի՝ Եվրամիությանը անդամակցության գործընթացը շարունակվի, Ռուսաստանը կկասեցնի կամ կդադարեցնի գազի, նավթի և վառելիքի մատակարարման վերաբերյալ համաձայնագրերը։







