Բոլորը քննարկում են զորահանդեսը, ցուցադրվող սպառազինությունը, քողարկանախշերի տարօրինակ գույները։ Իրավացիորեն քննարկում են այն, որ սա Նիկոլի նախընտրական քարոզչությունն է (8 տարի ռազմական շքերթ չի արվել, իսկ ընտրություններից առաջ հանկարծ որոշեցին անել), այն, որ քաղաքը նորից կաթվածահար են արել։
- Բայց չի քննարկվում դեռ մայիսի 12-ին արված Նիկոլի տարօրինակ հայտարարությունը, որ զորահանդեսից հետո զորքը հնարավոր է դուրս չբերվի քաղաքից.
« … ես հանձնարարել եմ, որ զորահանդեսի սպառազինությունը ոչ թե գա հրապարակով անցնի գնա, այլ ասել եմ, որ այդ սպառազինությունը պետք է մտնի Հանրապետության հրապարակ, գնա Տիգրան Մեծի պողոտայով, երևի, կձգվի մինչև Երկաթգծի կայարան … Եվ ես հանձնարարել եմ, որ թողնեն քաղաքացիները գան, տեսնեն և գնահատեն»։
Նույնիսկ եթե պլաններ չունի մինչև ընտրությունների օրը զորքը քաղաքում պահելու, ցանկացած դեպքում զարմացնում է, որ ընդդիմությունն այս թեմայով լուռ է, ամեն դեպքում արժեր այս մտահոգությունը բարձրաձայնել, բացատրություններ պահանջել, քանզի գիտենք, թե ինչ նենգ ու խորամանկ բռնապետի հետ գործ ունեք։
Կարեն Վրթանեսյան, հայ-ադրբեջանական հակամարտության քարոզչական հարցերի մասնագետ, բլոգեր









