Ուրբաթ, Մայիսի 29, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ալեքս Մինասյան. Ապրուստ վաստակել երաժշտությամբ

Արծվի Բախչինյան
29/05/2026
- 29 Մայիսի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
5
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

ԵՐԵՎԱՆ-ՆՅՈՒ ՅՈՐՔ   Ալեքս Մինասյանը (ծնվ. 1984) ամերիկացի դաշնակահար, մանկավարժ եւ իմպրեսարիո է, որը հայտնի է տարբեր երաժշտական ժանրերում իր բազմակողմանի դրսեւորումներով: Իր կարիերան սկսել է երիտասարդ տարիքում  եւ ունի Նյու Յորքի համալսարանի երկու դիպլոմ: Աշակերտել է հանրահայտ ջազ դաշնակահարներ Հենք Ջոնսին, Դոն Ֆրիդմանին, Ժան-Միշել Պիլկին եւ Ջեյմս Ուիլյամսին: Հանդես է եկել այնպիսի նշանավոր բեմերում, ինչպիսիք են «Բըրդլենդը», «Բլյու նոութը», «Ջազ աթ Լինքոլն սենթրը» եւ «Ապոլլո» թատրոնները: Իր կարիերայի ընթացքում հանդես է եկել Ջեյմս Ինգրեմի, Արտուրո Սանդովալի, Շիլա Ջորդանի եւ Հյու Մասեկելայի նման արվեստագետների հետ: Եղել է լեգենդար ջազ երգիչ Ջիմի Սքոթի վերջին դաշնակահարը, նաեւ Մարք Մըրֆիի եւ Բիլի Վերայի դաշնակահարն ու երաժշտական ղեկավարը: Ակտիվորեն ելույթներ է ունենում՝ մասնակցելով խոշոր ջազ փառատոների եւ պարբերաբար հանդես գալով Նյու Յորքում:

Ալեքսի մասին լրացուցիչ տեղեկությունների համար տե՛ս նրա կայքէջը՝ alexminasian.com

–Ալեքս, ի՞նչ երազանքներ ունեիք, երբ սկսում էիք ձեր կարիերան, եւ որքանո՞վ է իրականությունը մոտեցել այդ սկզբնական սպասումներին:

-Ես պարզապես ուզում էի կարողանալ ապրուստ վաստակել երաժշտությամբ, ինչը մեր օրերում բավական դժվար բան է: Ուզում էի նաեւ նվագել այն մարդկանց հետ, որոնց երաժշտությունը լսելով եմ մեծացել: Մինչ այժմ շատ բախտավոր եմ եղել՝ կարողանալով ամբողջովին աշխատել որպես երաժիշտ եւ միաժամանակ հնարավորություն ունենալ սովորելու եւ նվագելու իմ հերոսների հետ:

–Ջազային մեկնաբանություններն ու հանկարծաբանումները երբեմն կարող են չափազանց երկար տեւել: Երբեւէ ամբողջությամբ տարվե՞լ եք այնքան, որ նույնիսկ չեք իմացել, թե ինչպես է ավարտվել ստեղծագործությունը:

-Այս երաժշտությունը կատարելիս պետք է շատ կենտրոնացած լինել: Երբեմն ես իսկապես «կորչում» եմ երաժշտության մեջ, բայց միշտ գիտեմ, թե որտեղ եմ գտնվում ստեղծագործության կառուցվածքի մեջ:

–Ի՞նչ եք բացահայտել ձեր մասին ձեր գործիքի միջոցով, որը այլ կերպ չէիք կարող բացահայտել:

-Սովորել արտահայտել ինքդ քեզ գործիքի միջոցով: Կարողանալ ինքդ քեզ հասկանալ եւ երաժշտության միջոցով ուսումնասիրել, թե ինչ ես զգում տվյալ պահին: Բացի այդ, բացահայտել եմ համառություն, որովհետեւ առաջ շարժվելու եւ զարգանալու ճանապարհին շատ դժվարություններ կան:

–Դուք համագործակցել եք բազմաթիվ հայտնի մարդկանց հետ…

-Այո՛, նվագել եմ լեգենդար ջազ երգիչ Ջիմի Սքոթի հետ, հայտնի որպես Լիթլ (Փոքրիկ) Ջիմի Սքոթ: Նա բեմում շատ արտիստիկ էր եւ ուներ բազմաթիվ երկրպագուներ դերասանական աշխարհից: Նա նաեւ եղել է դերասան-երգիչ Ջո Փեշիի հովանավորն ու ընկերը՝ վերջինիս դեռահասության տարիներին Նյու Ջերսիի Նյուարք քաղաքում: Ջոն հիանալի ջազ երգիչ է եւ երբեմն նույնիսկ մեզ հետ բեմ է բարձրացել:

–Եվ իմ ավանդական հարցը. ձեր հայկական արմատները գալիս են…

-Արեւմտյան Հայաստանից, որն այսօր կոչվում է Արեւելյան Թուրքիա: Սակայն թե որոշակի որտեղից են՝ չգիտեմ, իսկ ով գիտեր՝ այլեւս ողջ չէ: Մեծ տատիկս փրկվել է Ցեղասպանությունից: Նա տեսել է, թե ինչպես են իր ամբողջ ընտանիքին սպանել աչքի առաջ, որից հետո նա հայտնվել է Սիրիայի որբանոցում եւ ի վերջո տեղափոխվել է Ամերիկա:

Մայրական կողմից ես ֆրանսիական կանադական եւ իռլանդական ծագում ունեմ: Թեպետ դրանք տարբեր են հայկականից, երկու կողմս էլ օժտված են ուժեղ հավատով եւ բարոյական արժեքներով: Ցավոք, հայերեն չեմ խոսում, միայն մի քանի բառ գիտեմ: Երբեմն մասնակցել եմ Նյու Ինգլանդ նահանգի հայկական «քեֆ թայմս» կոչվող միջոցառումներին: Շատ եմ սիրում հայկական խոհանոցը, հաճախ գնում եմ Ուոթերթաուն՝ տեղի հայկական հացատներից իմ սիրելի չյորեկը գնելու: Ունեմ նաեւ շատ հայ ընկերներ, եւ երբ ելույթ եմ ունենում, հատկապես Լոս Անջելեսի շրջանում, շատ հայեր են գալիս ինձ աջակցելու:

–Առհասարակ, ովքե՞ր են ձեր սիրելի հայ երաժիշտներն ու արվեստագետները:

-Սիրում եմ ավանդական հայ երաժիշտներից Ռիչարդ Հակոբյանին, Ջոն Բերբերյանին, Մել Բարսամյանին: Կան նաեւ հրաշալի հայ ջազ երաժիշտներ, որոնց հետ նվագում եմ՝ կոնտրաբասահարներ Նոա Կարապետյանը եւ Յան Էշբին եւ թմբկահար Զաք Մալյանը:

–Հայաստանը ջազ սիրող երկիր է. երբեւէ եղե՞լ եք ձեր նախնիների հայրենիքում:

-Չեմ եղել, բայց շատ կուզենայի: Այնտեղ կան հրաշալի ջազ երաժիշտներ, օրինակ՝ իմ ընկեր, հիանալի դաշնակահար Վահագն Հայրապետյանը…

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

ShareTweetShare
Նախորդ գրառումը

«Քարե սիմֆոնիա». Անդրեյ Զագոսկինի հայկական գույները

Հաջորդ գրառումը

Ապշելու, թե՞… ապշանալու ժամանակը

Համանման Հոդվածներ

29 Մայիսի, 2026

Հասարակական հարցում, հարցախույզ, polls

29/05/2026
29 Մայիսի, 2026

Կենացներ դրսից ու ներսից

29/05/2026
29 Մայիսի, 2026

Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ համաձայնության նախանշաննե՞ր

29/05/2026
29 Մայիսի, 2026

«Քաղաքակիրթ ապահարզան» արտահայտությամբ ի՞նչ էր հասկացնում Պուտինը

29/05/2026
Հաջորդ գրառումը

Ապշելու, թե՞... ապշանալու ժամանակը

Ամենաշատ ընթերցվածը

Հրապարակախոսություն

Ինչի՞ մասին էր ԱՄՆ պետքարտուղարի «ոտքի վրա» կատարած այցը Հայաստան. Խոսրով Հարությունյան

28/05/2026

Ինչի՞ մասին էր ԱՄՆ պետքարտուղարի «ոտքի վրա» կատարած այցը Հայաստան։ Արդյո՞ք այն փաստաթղթերը, որոնք ստորագրվեցին օդանավակայանում չէին կարող ստորագրվել ավելի...

ԿարդալDetails
Քաղաքականություն

Մենք պատկերացում չունենք, թե ինչ վատ բան կարող էին թույլ տալ կոնկրետ այս անձինք Հայաստանի նկատմամբ. Զախարովա

28/05/2026

Հայաստանը ոչ պաշտոնապես հայտարարել է ԱԺ ընտրությունների դիտորդական առաքելության ցուցակներում Ռուսաստանի մի շարք քաղաքացիների ընդգրկելու անցանկալիության մասին. հայտարարել է ՌԴ...

ԿարդալDetails
Նորություններ

Փողկապ ուտող շեզոֆրենիկը մեզ խրատներ է տալիս. Գագիկ Համբարյան

28/05/2026

Վրաստանի նախկին նախագահ, շիզոֆրենիկ Սաակաշվիլին, մեզ խրստներ է տալիս` գովազդելով իր նման հիստերիկ Նիկոլին` թե բա նրան ընտրեք ու մի...

ԿարդալDetails
Նորություններ

Ընտրությունների նախաշեմին մայրաքաղաք զորք մտցնելու նուրբ արվեստը. Կարեն Վրթանեսյան

28/05/2026

Բոլորը քննարկում են զորահանդեսը, ցուցադրվող սպառազինությունը, քողարկանախշերի տարօրինակ գույները։ Իրավացիորեն քննարկում են այն, որ սա Նիկոլի նախընտրական քարոզչությունն է (8...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական