Համացանցում տարածվել է ՀՀ Զինված ուժերի փոփոխված զինանշանի պատկերը։ Բոլորն անակնկալի են եկել, նախ՝ ինչպե՞ս, ո՞ւմ, ո՞ր որոշմամբ է փոխվել ԶՈՒ զինանշանը։ Երկրորդ՝ ինչո՞ւ է զինանշանի կենտրոնական հատվածի խաչը հանվել։ Երրորդ՝ ի՞նչ իմաստ ունի զինանշանի վերևի հատվածում տեղադրել Քպ-ի «իրական Հայաստանի» բզկտված քարտեզիկը։
ԶՈՒ փոփոխված զինանշանի մասին շատերն են կարծիք հայտնել։ Ընդդիմադիր գործիչները հիմնականում դժգոհ են այդ փոփոխությունից։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը նկատել է.
ՀՀ զինված ուժերի զինանշանին ՀՀ պետական խորհրդանիշ չհանդիսացող ու միաժամանակ իշխող ուժի կողմից օգտագործվող քարոզչական պատկեր՝ Ստալինյան քարտեզի ուրվագիծ տեղադրելը բանակի քաղաքականացման վառ դրսևորում է։
Այս հանգամանքը լրացուցիչ փաստարկ է վաղը կայանալիք «ամոթալի շքերթը» անտեսելու համար։









