Չորեքշաբթի, Մայիսի 20, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի դեմ. ո՞ւմ շահերն է սպասարկում Փաշինյանը. Սուրեն Սուրենյաց

20/05/2026
- ԿԱՐԵՎՈՐԸ, Նորություններ, Տեղական
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Արարատի ցեմենտի գործարանի շուրջ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները հերթական անգամ ցույց տվեցին, որ Հայաստանում պետությունն աստիճանաբար վերածվում է քաղաքական հաշվեհարդարի գործիքի։

Երբ երկրի վարչապետը հրապարակային հայտարարում է, թե մասնավոր գործարանը «լինելու է պետական», իսկ դրա աշխատակիցներին «շնորհավորում է ազատագրման կապակցությամբ», սա բացահայտ ուղերձ է, որ իշխանությունը պատրաստ է քաղաքական նպատակներով միջամտել սեփականության հարաբերություններին և նախապես որոշել մասնավոր բիզնեսի ճակատագիրը։

Եթե որևէ ընկերության գործունեության հետ կապված կան իրավական խնդիրներ, դրանք պետք է լուծվեն բացառապես օրենքի շրջանակում՝ դատարանների, իրավական ընթացակարգերի և իրավունքի գերակայության սկզբունքի հիման վրա։ Սակայն երբ վարչապետն անձամբ է ազդարարում, թե ինչ է լինելու կոնկրետ ձեռնարկության հետ, ստեղծվում է տպավորություն, որ քաղաքական որոշումն արդեն ընդունված է, իսկ իրավական գործընթացը պարզապես ձևականություն է։

Փաշինյանի բառապաշարը՝ «մաֆիա», «հատուցում», «բիզնես ողնաշար», հստակ ցույց է տալիս, որ խոսքը ոչ թե տնտեսական քաղաքականության, այլ քաղաքական վրեժխնդրության մասին է։ Գագիկ Ծառուկյանը երկար տարիներ եղել է իշխանության հիմնական քաղաքական հակառակորդներից մեկը ու այս ընտրական գործընթացում ֆավորիտ ուժերից մեկ առաջնորդն է, և այսօր ակնհայտ է դառնում, որ փորձ է արվում հարված հասցնել ոչ միայն նրա քաղաքական ազդեցությանը, այլև տնտեսական հենարաններին։

Սակայն այս պատմությունը շատ ավելի խորքային է, քան մեկ անձի կամ մեկ գործարանի հարցը։

Արարատի ցեմենտի գործարանը Հայաստանի արդյունաբերական համակարգի կարևոր բաղադրիչներից է։ Այն համակարգաստեղծ արտադրություն է, որն ապահովում է հազարավոր աշխատատեղեր, մասնակցում է երկրի շինարարական և տնտեսական կայունության պահպանմանը և կարևոր դեր ունի տնտեսական ինքնաբավության տեսանկյունից։ Նման ձեռնարկության շուրջ քաղաքական ճնշումների, սեփականության վերաբաշխման և անկայունության մթնոլորտ ձևավորելը հարված է Հայաստանի տնտեսական դիմադրողականությանը։

Այս ամենը տեղի է ունենում մի ժամանակահատվածում, երբ Հայաստանը կանգնած է լրջագույն անվտանգային և աշխարհաքաղաքական մարտահրավերների առաջ։ Նման պայմաններում ցանկացած քայլ, որը թուլացնում է երկրի արդյունաբերական ներուժը, օբյեկտիվորեն վնասում է Հայաստանի տնտեսական սուվերենությանը։

Եվ այստեղ առաջանում է ամենակարևոր հարցը․ ո՞ւմ շահերին է ծառայում Հայաստանի արդյունաբերական համակարգի թուլացումը։

Տարածաշրջանում կան պետություններ՝ Ադրբեջանն ու Թուրքիան, որոնք շահագրգռված են թույլ, կախյալ և տնտեսական առումով խոցելի Հայաստան ունենալու մեջ։ Հայաստանի խոշոր արտադրական համակարգերի շուրջ քաղաքական ճնշումների, սեփականության վերաբաշխման և տնտեսական ապակայունացման գործընթացները չեն կարող չհամընկնել այդ շահերի հետ։

Միաժամանակ ակնհայտ է նաև նախընտրական հաշվարկը։ Փաշինյանը փորձում է ընտրություններից առաջ վերակենդանացնել «ժողովուրդ ընդդեմ օլիգարխիայի» հին մանիպուլյատիվ հակադրությունը՝ հասարակությանը ներկայացնելով, թե իբր «գույքը վերադարձվում է ժողովրդին»։ Սակայն իրականում սա սոցիալական արդարության քաղաքականություն չէ, սա քաղաքական տեխնոլոգիա է, որի նպատակն է մոբիլիզացնել սեփական էլեկտորատը և հասարակության ուշադրությունը շեղել կուտակված խնդիրներից։

Այս գործընթացի ամենավտանգավոր հետևանքը ներդրումային միջավայրի քայքայումն է։

Ո՞ր ներդրողը կապիտալ կներդնի մի երկրում, որտեղ սեփականության պաշտպանության մակարդակը կախված է ոչ թե օրենքից, այլ իշխանության քաղաքական տրամադրություններից, մեկ մարդու քմահաճույքից։ Ո՞վ է վստահելու այն պետությանը, որտեղ վարչապետը հրապարակային ելույթով կարող է ազդարարել մասնավոր ձեռնարկության ապագան։

Իրավական պետությունում սեփականության հարցերը լուծվում են դատարաններում, ոչ թե քաղաքական ելույթներում։ Գործարարի ճակատագիրը որոշվում է օրենքով, ոչ թե իշխանության քաղաքական նպատակահարմարությամբ կամ մեկ մարդու քմահաճույքով։ Պետությունը չի կարող վերածվել քաղաքական հակառակորդների նկատմամբ ճնշման և պատժի գործիքի։

Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արարատի ցեմենտի գործարանի շուրջ, վտանգավոր նախադեպ է ամբողջ Հայաստանի համար։ Որովհետև երբ իշխանությունը սկսում է որոշել, թե ում բիզնեսն է «ազատագրվում», ում գույքն է «վերադարձվում ժողովրդին», և ով պետք է ենթարկվի «հատուցման», վտանգվում է ոչ միայն մեկ գործարանի ճակատագիրը, այլև Հայաստանի իրավական և պետական համակարգի հիմքերը։

Սուրեն Սուրենյաց, քաղաքագետ. պատմաբան

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Փնթի շեֆի՝ փնթի տասովշիկները. Գավառում տեղի ունեցած այլանդակության մասին. Նարեկ Պողոսյան

Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը թիրախավորել է փաստաբանությունը. Մարինե Ֆարմանյան

Համանման Հոդվածներ

Մշակութային

Աշխարհը՝ պատկերված կենսաբանի ինքնատիպ ձեռագրով

20/05/2026
Նորություններ

«Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Կոտայքի մարզում

20/05/2026
Միջազգային

Ո՞ւմ համար է Ադրբեջանի սահմանի երկայնքով տներ կառուցում Փաշինյանը. Իթան Լևինս

20/05/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Արևմտյան Ադրբեջանի թեմայով հերթական համաժողովում փակցվել է քարտեզ. Հայաստանից մնում է Սևանի արևմտյան ափը, Երևանն ու Էջմիածինը

20/05/2026
Հաջորդ գրառումը

Նիկոլ Փաշինյանը թիրախավորել է փաստաբանությունը. Մարինե Ֆարմանյան

Ամենաշատ ընթերցվածը

ԿԱՐԵՎՈՐԸ

Մարդիկ, Փաշինյանի աչքերի մեջ նայելով, անգամ հետապնդման վախը հաղթահարած, հայտարարում են՝ նրա պատրանքները հօդս են ցնդել. Նահապետյան

19/05/2026

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը նախընտրական քարոզարշավի ընթացքում Նիկոլ Փաշինյանի ագրեսիվ վարքը և ընդդիմադիր ընտրազանգվածի հասցեին վիրավորական արտահայտությունները գնահատում է որպես...

ԿարդալDetails
Միջազգային

Ո՞ւմ համար է Ադրբեջանի սահմանի երկայնքով տներ կառուցում Փաշինյանը. Իթան Լևինս

20/05/2026

Ամերիկացի լրագրող Իթան Լևինսը այս տեսանյութը հրապարակել է իր X էջում։ * «Վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Հայաստանի կառավարությունը բնակարանային...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Էնվեր փաշա, Հիտլեր, Մաո, Պոլ Պոտ և չկայացած լրագրողը. ուրեմն ո՞վ է մեղավոր. Արթուր Խաչիկյան

19/05/2026

Դժվարին իրավիճակում առաջնորդը դժվար որոշումներ է կայացնում։ Նա հենց նրա համար էլ առաջնորդ է, որպեսզի ստանձնի այդպիսի որոշումներ կայացնելու պատասխանատվությունը։...

ԿարդալDetails
Նորություններ

Փնթի շեֆի՝ փնթի տասովշիկները. Գավառում տեղի ունեցած այլանդակության մասին. Նարեկ Պողոսյան

20/05/2026

Գավառում տեղի ունեցած այլանդակության մասին: Փնթի շեֆի՝ փնթի տասովշիկները: Նարեկ Պողոսյան, հանրային գործիչ

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական