Փաշինյանն այսօր հայտարարեց՝ Պուտինի հետ ունեմ ջերմ ընկերական հարաբերություններ, ՌԴ–ի դեմ որեւէ գործողություն չենք անի։ Իսկ մինչ այդ, պնդում է, որ բարերար Սամվել Կարապետյանը ՌԴ-ի գործակալ է, Հայաստան է ուղարկվել՝ իշխանություն վերցնելու նպատակով, ինչը չի հաջողելու, ուստի նա ունեզրկվելու է ուղարկողի կողմից (ակնհայտորեն ակնարկելով Պուտինին)։
Բացի այդ, նշում է, որ ընդդիմությունը դարձյալ ցանկանում է խաղաղության համար երաշխավորներ բերել, ովքեր արդեն իսկ դավաճանել են Հայաստանին ու Արցախին (դարձյալ ակնհայտորեն ակնարկելով Պուտինին)։
Մնացածը էլ չասեմ…, լավ շրջապատում չկա՞ մեկը, ով սրան կարող է ասել՝ ա՜յ ընկեր, դու քո արևով տղամարդ ես, ոչ բարով՝ երկրի ղեկավար, քո «ջայլամի» վարքագծով ու «գրպանահատի» պարզունակ ճարպկությամբ այս ազգին ու պետությանն ի վերջո ու՞ր ես ուզում հասցնել, էլ սահման կա՞….։
Րաֆֆի Ասլանյան, փաստաբան









