Դուք կարող եք վստահ լինել՝ ամբողջ ԵԱՏՄ շուկայի միակ սահմանն Իրանի հետ Մեղրին է, բայց որևէ անգամ Հայաստանը դա չի օգտագործել, ագարակցիների հետ այսօրվա հանդիպման ժամանակ ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
«Վստահ եղեք՝ մենք սաղ Պարսկաստանը սրբելու ենք ու լցնենք Ռուսաստան։ Դրա համար պետք է հեշտացված ռեժիմ, որ լուծումը ձեռք տա պարսիկներին. մաքսազերծումն անեն, տանեն Ռուսաստան։
Այստեղի թունելները շատ լավ բան են։ Սյունիքի թունելների կառուցումն ամենալավ բանն է տարածաշրջանի համար։ Թունելների օգնությամբ կկարողանանք շատ արագ, հեշտ իրանական ապրանքները հասցնել Ռուսաստան։ Այս տարածքն, իմացեք, աշխատավարձի խնդիր չի ունենալու։ Մեղրին տարբերակ չունի լավ չապրելու։ Օրինակ՝ Ամասիայում, Աշոցքում չես կարող մարդկանց ասել, որ այնտեղ ՀՀ ամենահարուստ շրջան է լինելու։ Այնտեղ մեանկ կարտոֆիլ է աճում՝ այն էլ փոքր։ Ձեր մոտ այդ խնդիրը չկա, լավ է լինելու, այստեղ տների կարիք է լինելու»,- ագարակցիներին հավաստիացրեց Նարեկ Կարապետյանը։









