Երբ մենք ասում ենք, որ պետք է երաշխավորված խաղաղություն, դրա հիմնական նպատակն այն է, որ բացի Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ով վկա է և պետք է դառնա երաշխավոր, Իրանն էլ ևս լինեն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության երաշխավորը, Հայաստանի տարածքային ամբողջականության երաշխավորը։ Այս մասին այսօր Facebook-ի իր էջի ուղիղ եթերում հայտարարեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը։
Նա, կանգնած լիենլով հայ-իրանական սահմանին, հիշեցրեց, որ TRIPP-ն անցնելու է Իրանի հետ սահմանից ընդամենը 30-40 մետր հեռավորության վրա։
«Դուք պատրաստեք մի իրավիճակ, որ մի կողմում կլինի ամերիկյան ընկերությունը, մյուս կողմում՝ Իրանի զինված ուժերը։
Վերջին մեկ-երկու ամսվա ընթացքում մենք տեսանք, որ Պարսկաստանը հարված հասցրեց ամերիկյան ռազմաբազաներին Իրաքում, Դուբայում, Աբու Դաբիում, Կատարում։ Ի՞նչ կլինի ապագայում, եթե նրանց հարաբերությունները սրվեն, և այստեղ լինի միայն ամերիկյան ընկերություն։ Իհարկե, նրանք կոնֆլիկտի մեջ կմտնեն իրար հետ։ Պարսկաստանն, ամենայն հավանականությամբ, կհարվածի, բայց այս անգամ ոչ թե հեռահար հրթիռներով, այլ ինքնաձիգով էլ կարող է հարվածել, հողաթափիկ էլ շպրտի՝ կհասնի։
Դրա համար մեկից ավել երաշխավոր ի նկատի ունենալով՝ մենք հենց այս ճանապարհի տրամաբանությունն ենք ձեզ պատմել»,- ասաց Կարապետյանը։








