Փոքրուց ինձ թվում էր, որ մեր գյողն աշխարհի ամենասիրուն վայրն է։ 15 տարեկանից արդեն գնացի սովորելու Երևան, բայց ամեն օր հիշում էի, որ իմ կյանքի լավ օրերն անցկացրել եմ գյուղում իմ ընկերների, դասընկերների հետ։ Մինչև այսօր բոլորս համախմբված անցնում ենք կյանքի դժվարությունները, այսօրվա հարցազրույցում ասաց «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
«Դպրոցում հետաքրքիր էր. դասարանում 20 աղջիկ, 10-ը տղա էինք։ 7-րդ դասարանից հետո հավաքվում էինք դասարանի տղաներից մեկի տանը, սիրելի երաժշտություն լսում։ Շատ էինք սիրում Ձախ Հարութի երաժշտության տակ աղջիկների հետ տանգո պարել։ Ինչ վերաբերվում է սովորելուն, 1-10-րդ դասարան բացարձակ գերազանցիկ էի»,- հիշեց նա։
Սամվել Կարապետյանը նշեց՝ հայրենի գյուղում երկու սիրելի վայր ունի՝ առաջինը Կարճադոշն է, երկրորդը՝ Բլուկ սարը։
«Երկու սարերի գագաթին էլ կան մատուռներ, որոնք ունեն իրենց լեգենդները, իրենց պատմությունները։ Կարճադոշի գագաթին մենք կառուցելենք փոքր եկեղեցի, և ամեն տարի հունիսի 17-ին եկեղեցու ու Կարճադոշի օրն են նշում, մեծ միջոցառում է լինում»,- նշեց «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավարը։
Սամվել Կարապետյանը միաժամանակ նշեց, որ յուրաքանչյուր տարի գնահատում է իր մարզավիճակը և բարձրանում Բլուկ սարը։
Հարցին՝ ո՞րն է հայկական ավանդական ընտանիքի մոդելը, նա պատասխանեց՝ իրենք երկու եղբայր և երկու քույր են, իսկ ծնողները մանկավարժներ են եղել և իրենց դաստիարակել են ավանդական արժեքներով։
«Փոքրուց մենք արդեն հասկանում էինք՝ ինչ է հայրենիքը, ինչ է ընտանիքն ու ընտանիքի համախմբվածությունը։ Ընտանիքը պետության հիմքն է, և համախմբված ընտանքիներով կունենանք ուժեղ պետություն, ուժեղ ժողովուրդ, դրա համար մենք ձգտելու ենք դրան։ Պետք է ունենանք ուժեղ հայրենիք»,- ասաց Կարապետյանը։









