Մայիսի 8-ին Երևանում կայացավ հայկական տեխնոլոգիական ոլորտի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Zeyro»-ի պաշտոնական շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին ոլորտի ներկայացուցիչներ, արհեստական բանականությամբ հետաքրքրված այլ անձինք, որ առաջիններից էին ծանոթանում հայկական ԱԲ-ի հնարավորություններին։
«Zeyro»-ն ներկայացվեց որպես հայ ծրագրավորողների ստեղծված նոր սերնդի AI հարթակ, ինչի նպատակն է տեխնոլոգիան դարձնել հնարավորինս բնական ու պարզ՝ որպեսզի մարդը պարզապես խոսի, իսկ համակարգը հասկանա և կատարի գործողությունը։
Հիմնադիր Սամվել Թադևոսյանը ցուցադրեց համակարգի աշխատանքը՝ ընդգծելով, թե ինչպես կարելի է «զեբրիկի» հետ խոսելով՝ օգտվել տարբեր ծառայություններից։ Հատկապես ուշադրության արժանացավ ուղևորափոխադրումների գործառույթը, որտեղ մեքենա պատվիրելը կատարվում է ձայնային հրահանգով՝ առանց հավելվածում լրացուցիչ քայլերի։
Ծրագրի ղեկավար Արման Ասատրյանն էլ նշեց, որ համակարգը ոչ միայն հասկանում է խոսքը, այլ նաև վերլուծում է պահանջը և կազմակերպում ամբողջ գործընթացը՝ անհրաժեշտության դեպքում նույնիսկ ձայնի կլոնավորում առաջարկելով։
Միջոցառման ընթացքում ընդգծվեց նաև, որ «Zeyro»-ն կարողանում է տարբեր ձևակերպումներով արտահայտված նույն իմաստը հասկանալ և հաշվի առնել օգտատիրոջ ժամանակը, տեղանքը և նախասիրությունները։
Շնորհանդեսը դարձավ ազդակ, որ Հայաստանը մտնում է արհեստական բանականության զարգացման նոր փուլ՝ տեխնոլոգիական սեփական տ լուծումներով։








