44-օրյա պատերազմի ծագումը
Եթե բոլշևիկները, թուրքերն ու ադրբեջանցիները հայ-ադրբեջանական սահմանն այնպես գծեին, որ ոչ թե Արցախը, այլ Տավուշը, Սևանի արևելյան ափը, Ջերմուկը կամ Սյունիքի հարավն անցնեին Ադրբեջանին, Փաշինյանն այսօր կասեր․ «Սյունիքը (կամ Տավուշը, Գեղարքունիքը, Ջերմուկը,) Ադրբեջան է ու վերջ»։
Ծանր հոգեբանական սթրեսը, պարտության կանխատեսումը Փաշինյանին իսպառ զրկել են ինքնատիրապետումից։ Նա Արցախի ու արցախահայության նկատմամբ իր ատելությունն այլևս չի կարողանում քողարկել։ Համոզված եմ, որ նա Արցախն ավելի է ատում, քան բոլոր թուրքերն ու ադրբեջանցիները միասին վերցրած։ Վստահ եմ, որ 44-օրյա պատերազմի ակունքները հենց այդ ատելության մեջ պետք է փնտրել․․․․։
Արթուր Խաչատրյան, ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր








