ՌԴ ԱԳՆ-ում Հայաստանի դեսպանին բողոք են փոխանցել՝ ՌԴ հասցեին «ահաբեկչական հայտարարություններ» անելու հարթակ տրամադրելու համար:
Լավ, սա կամ վկայություն է այն բանի, որ ՌԴ ԱԳՆ-ում կատարյալ տգիտություն է՝ ինչին մեղմ ասած դժվար է հավատալ, կամ դիտավորություն՝ Նիկոլ Փաշինյանին եւ նրա նախընտրական քարոզչությանն օգնելու, օժանդակելու համար: Որովհետեւ այլ կերպ՝ Զելենսկուն «հարթակ» տրամադրելու վերաբերյալ բողոքի հանգամանքը, ուղղակի հնարավոր չէ մեկնաբանել եւ գնահատել:
Լավ, միթե՞ պարզ չէ, որ Ռուսաստանից այդպիսի գնահատականները, այն էլ պաշտոնական մակարդակով, ահռելի քանակի ջուր են Հայաստանի վարչապետի նախընտրական ջրաղացին: Չունե՞ն այդքան խելք դա ընկալելու համար՝ Լավրովը, Զախարովան: Իհարկե ունեն: Ի՞նչ հարց են լուծում իրենց բողոքի նոտայով, կամ ընդհանրապես այդ արձագանքներով: Ոչ մի, բառացիորեն ոչ մի, բացի այն, որ հնարավորություն են տալիս Նիկոլ Փաշինյանին աշխատեցնել իր նախընտրական «պոտեֆոնը», այդ թվում եւ ընդդիմության ուժերի հասցեին:
Սա է պարզապես ՌԴ ԱԳՆ բողոքի «չոր մնացորդը»: Կրկնեմ, այնտեղ բավական խելք ունեն՝ այդ պարզ իրողությունը հասկանալու համար: Եվ ուրեմն, ունեն այդ «չոր մնացորդը»՝ այսինքն Նիկոլ Փաշինյանի նախընտրական «պատեֆոնը» աշխատեցնելու մոտիվացիա:
Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան









