Չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ին Ռուսաստանում կայանալիք միջոցառումներին, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ նման որոշում ընդունվել է՝ կապված նախընտրական քարոզչությանը մասնակցելու առնչությամբ։
«Ապլրիլին ՌԴ կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահին զգուշացրել եմ, որ չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին՝ քարոզարշավի պատճառով», – ասաց Փաշինյանը։









