Իրեն ինչ ասել են՝ ինքը կրկնում է։ Երեխեք կան չէ՞, որ ոտանավորը սովորացնում են, բայց ինքը չի հասկանում՝ ինչ է ասում, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նկատի ունենալով «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի այն հայտարարությունը, որ 300 հազար ադրբեջանցիների համար մուտքի ճանապարհ է բացվում։
«Ես մտավախություն ունեմ, որ իրեն ասել են, դրսից շպարգալկայով տվել են, և ինքը դա ասում է»,- ասաց ԱԺ նախագահը։
Ալեն Սիմոնյանը միաժամանակ չցանկացավ մեկնաբանել ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի այն հայտարարությունը, որ Հայաստանին ոչ ոք ԵՄ չի հրավիրում։
«Էդուարդ Շարմազանովի մասին վատ բաներ չեմ ասում, ուղղակի համարում եմ, որ էդ տղան ըտենց ինչ-որ տղա է, որ ինքը, իրա Աշոտյանը, իրա Սերժ Սարգսյանը… Թող իրանք 4-5 հոգով լռվեն»,- ասաց նա։
Անդրադառնալով Հայաստանում խոսքի ազատության մակարդակին՝ Ալեն Սիմոնյանն այն գերդոզավորված որակեց՝ միաժամանակ նշելով, որ Նորվեգիայի և Դանիայի ՀԵՏ մրցելը նպատակ և երազանք է։









