Այսօր Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է տեղափոխվել 272 տոննա պարարտանյութ՝ 4 վագոնով և 420 տոննա հացահատիկ՝ 6 վագոնով։
Ինչպես հայտնում է ադրբեջանական APA-ն, մինչ օրս Ռուսաստանից Ադրբեջանի տարախքով Հայաստան է տեղափոխվել ավելի քան 25,000 տոննա հացահատիկ, ավելի քան 3,000 տոննա պարարտանյութ և 68 տոննա հնդկացորեն։
Հիշեցնենք, որ տարանցիկ փոխադրումներից բացի, Ադրբեջանը շարունակում է նավթամթերք արտահանել Հայաստան։ Մինչ օրս Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 8500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին և 2955 տոննա AI-95 բենզին։









