Երեքշաբթի, Հուլիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Նիկոլը տղա է խաղում միայն ներսում, իսկ դրսում բացառապես գեոպոլիտիկ հարճ է. ոստիկաններն Աշոտյանին հեռացրեցին ակցիայի վայրից

05/05/2026
- Նորություններ

Ոստիկանության աշխատակիցներն այսօր նախագահական նստավայրի  դիմացի տեղի ունեցող բողոքի ակցիայից քաշքշելով հեռացրին ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին։

 «Բոլորը, կարծում եմ, այս կադրերը ֆիքսեցին, թե ինչպես է մեր հարգարժան ոստիկանությունը ստիպված կատարում Նիկոլ Փաշինյանի խայտառակ ապազգային ռեժիմի հրահանգները և խոչընդոտում դեմոկրատական իրավունքների իրագործմանը՝ լուռ ակցիային։ Որովհետև այս կոչերը ավելի վտանգավոր են իրենց համար, քան գուցե 1000 հոգի այստեղ հավաքված լիներ, որովհետև այս լռությունը, որով մենք բարձրացրեցինք այս պաստառները, ավելի խոսուն է, քան հազարումի ճառ, որ կարող է ասվել այս կապակցությամբ։

Եվրոպական Միության դեսպանությունը, ԵՄ կառույցները, դեմոկրատիայի օրրան համարվող Արևմուտքը, կարծում եմ, բարձր կգնահատի Նիկոլ Փաշինյանի ավտորիտար ջանքերը առ այն, թե ինչպես է նա ապահովում ժողովրդավարությանը նվիրված գագաթաժողովի անցկացումը Հայաստանում։

Սրանից ավելի խոսուն կադր, չկա, թե ինչպիսին է ժողովրդավարությունը Հայաստանում, երբ որ մարդիկ բարձրաձայնում են իրենց հայրենակիցների և եվրոպական լռության ու ցինիկության մասին իրենց դժգոհությունը, և ոստիկանությունը, կատարելով քաղաքական հրահանգ, խանգարում է և խոչընդոտում է մեր գործողություններին»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Նա շեշտեց՝ ակցիայի իմաստը շատ պարզ է. Հայաստանում Նիկոլ Փաշինյանը չի ներկայացնում հայ ժողովրդին, նաշ հայ ժողովրդի բոլոր շահերը հետևողականորեն մսխում է և վաճառում են։

«Միակ ուղերձը, որ կարող է Եվրոպան, քաղաքակիրթ աշխարհը, ոչ այդքան քաղաքակիրթ աշխարհը վերցնել հայ ժողովրդի նորագույն պատմության այս հատվածից, այն է, որ դավաճան ղեկավարը չարիք է պետության համար։ Ավտորիտար ղեկավարներ տարբեր տեղեր կան։ Նիկոլը միակ ավտորիտար ղեկավարն է, որ երկրի ներսում ավտորիտար է, երկրից դուրս փիսիկ է։ Բոլոր մնացած ավտորիտար ղեկավարները փորձում են ուժեղ տղա խաղալ նաև դրսում։ Նիկոլը միակն է, որ ավտորիտար է միայն Հայաստանի ներսում, որովհետև այդ ռեժիմը օկուպացիոն է։

Եթե նա լիներ նաև ավտորիտար, դուխով, ուժեղ, տարբեր տղերքի հրահանգ տար հայկական շահը պաշտպանելու համար, սահմանում, Արցախում, դեսպանատներում և այլն, կասեինք՝ լավ ջանդամ, մեզ մի քիչ ճնշում է, մեզ բանտեր է գցում, բայց տեսեք ազգի համար լավ գործ է անում, պետական շահ է պաշտպանում, Արցախ է պաշտպանում, Սյունիք է պաշտպանում, հայ եկեղեցուն տեղ է տալիս, կասեինք՝ լավ ոչինչ, մի քիչ էլ կճնշվենք, «զաթո» այդ մարդը դրսում տղա է։ Բայց թարսի պես ինքը տղա է խաղում միայն ներսում՝ այն էլ ուրիշ տղերքի ուժի շնորհիվ և մանդատի շնորհիվ, իսկ դրսում բացառապես գեոպոլիտիկ հարճ է»,- ասաց Արմեն Աշոտյանը։

Նախորդ գրառումը

Ես կասկած չունեմ, որ Ադրբեջանի հետ կբացենք մեր ճանապարհները միմյանց համար. Փաշինյան

Հաջորդ գրառումը

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

Համանման Հոդվածներ

Նորություններ

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026
Նորություններ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026
ԿԱՐԵՎՈՐԸ

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026
Հաջորդ գրառումը

Դուք նույն  յաթաղանն եք բռնել, ինչ 100 տարի առաջ բռնել էր թուրքը, մի քանի տարի առաջ՝ ադրբեջանցին. Մետաքսե Հակոբյանը՝ եվրոպացի գործիչներին

Լրահոս

23-րդ «Ոսկե ծիրանի» պատկերառատ շաբաթն ավարտվեց

21/07/2026

Զգացմունքային, բազմաշերտ, խառնիխուռն, աշխարհի տարբեր ծայրերից, տարբեր թեմաներով, տարբեր ձեւերով պատմված ֆիլմերը մեկշաբաթյա խիտ ծրագրով հանդիսատեսին տարան այսուայնկողմ, հուզեցին, մեծացրին,...

Ընդդիմության «ծեծ»-ի սահմանը. Հակոբ Բադալյան

21/07/2026

Ընդդիմադիր ուժերին, որոնք կայացրել են խորհրդարանի մանդատը վերցնելու որոշում, հաճախ «ուղեկցում» են հետեւյալ արտահայտությամբ, թե՝ գնալու եք խորհրդարանում «ծեծ ուտելու»։Առերեւույթ...

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Սամվել Կարապետյանին տուգանել է 200 հազար դրամով

21/07/2026

ԿԿՀ-ն նշել է, որ Սամվել Կարապետյանը, որպես «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ և ղեկավար մարմնի անդամ, պարտավոր էր պաշտոնը ստանձնելու պահին...

Սուտը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի գործիք. Սուրեն Սուրենյանց

21/07/2026

«Լսել եմ պատմություն, որ մի քանդակագործի գցել էին առյուծի վանդակը, որը վախից մահացավ»․ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի շուրջ ստեղծված իրավիճակին...

Ադրբեջանը խաղաղություն է առաջարկել Հայաստանին և ստացել դրական պատասխան. Ալիև

21/07/2026

Տրանզիտային բեռնափոխադրումները դեպի Հայաստան Ադրբեջանի տարածքով լայն թափ են ստացել: Այս մասին Իլհամ Ալիևը հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի...

Մամիկոն Ասլանյանին կրկին մեղադրանք է ներկայացվել

21/07/2026

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, պաշտոնեական դիրքն օգտագործել է...

Արխիվ

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« Հնս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական