«Հրապարակ» թերթը գրում է, որ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԱԻՆ նախկին փոխնախարար Արա Նազարյանին մեղադրանք է առաջադրվել։
«Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում։ Նա մի շարք զինվորականների հետ անցնում է մի քրեական վարույթով, որը վերաբերում է ՊՆ-ի կողմից բնակարաններ հանձնելուն:
Վերջին տարիներին Նազարյանը հանրության տեսադաշտից անհետացել է, հայտնի չէ, թե այժմ ինչով է զբաղվում»։








