Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ՝ ընդգծելով, որ պատմական ճշմարտության ճանաչումը ողջ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ պայման է։ Այս մասին Նիկոս Դենդիասը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։
«Այսօր մենք հարգանքի տուրք ենք մատուցում 20-րդ դարում մարդկության դեմ ուղղված ամենասարսափելի հանցագործություններից մեկի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Հելլենիզմի համար, որն իր բարեկամ ժողովրդի հետ կիսում է հալածանքների և ողբերգությունների պատմական փորձը, հիշատակի միջոցառումները պարզապես տարելից չեն։
Դրանք մշտական հիշեցում են, որ պատմական ճշմարտության ճանաչումը ողջ միջազգային հանրության կողմից անհրաժեշտ պայման է՝ ապահովելու համար, որ մարդկության դեմ ուղղված հանցագործությունները երբեք չկրկնվեն։ Այլևս երբե՛ք»,- իր գրառման մեջ նշել է հույն պաշտոնյան։
Τιμάμε σήμερα τη μνήμη των θυμάτων της Γενοκτονίας των Αρμενίων, ενός από τα πλέον αποτρόπαια εγκλήματα κατά της ανθρωπότητας τον 20ο αιώνα.
— Nikos Dendias (@NikosDendias) April 24, 2026
Για τον Ελληνισμό, που μοιράζεται με τον φίλο λαό της🇦🇲 την ιστορική εμπειρία διωγμών και τραγωδιών, οι εκδηλώσεις μνήμης δεν αποτελούν… pic.twitter.com/cFGLHsdURa









