Հինգշաբթի, 13 Օգոստոս, 2026

Ստամբուլցի էֆենդիների համա՞ր ես կուրծք ծեծում, որ հայրենքիդ դրոշը այրել են. Արեգ Սավգուլյան

#Չծառայած Միկրոպրոցեսոր Տարոն Չախոյանսկի, ծա՞նր ես տարել, որ նոր ձեռք բերած հայրենքիդ դրոշը դաշնակցականները այրել են։

Մի հեգնանքով ինքնատոչորվում ես, թե բա «այս տարի էլ փրկվեցինք, դաշնակները դրոշ այրեցին…», պոպուլիզմ և այլն։

Ստամբուլցի էֆենդիների համա՞ր ես կուրծք ծեծում, որոնց հրահանգով Աստվածածնի եկեղեցին են Ստեփանակերտում քանդում, որի մասին ծպտուն չես հանում, թե՞ վաղվա չալաղաջների մասին ես երազում։

Անկեղծացիր, տենչում էիր, որ քեզ հրկիզեին և դու լինեիր օրվա վառվող աստղը, քաղաքական թատերաբեմը լուսավորող միակ ջահը։ «Շա՜տ ռոմանտիկն ես, Գռնո» պատկերացնում էիր, որ հաջորդ օրը ապրիլի 24-ին մամուլում կհայտնվեր քո ապխտած դեմքը «ևս մեկը այրվեց հանուն ՔՊ-ական թուրանիզմի» գլխագրով։ Կրոնապետը կկանչեր մոտը, եթե չկարողանայիր քայլել, ոչինչ, քեզ կիսավառված թյուրքական դրոշի լաթերի մեջ փաթեթավորված՝ դոների պես, կտանեին։ Նա հայացքով կկշտամբեր քեզ, բայց հետո սովորականի նման պոնչո-մոնչո կաներ և ածխացած գլուխդ շոյելով կգովեր իր բարալիկ ֆալցետով. «Ապրե՛ս, Տարոն, գեղեցիկ չէր, բայց լավ էիր այրվում»։

Հ.Գ. Դու չես ծառայել և եթե չլիներ էս թավշյա ապոկալիպսիսը դու շարունակելու էիր քո գոյապայքարը միկրոպրոցեսորների աշխարհում, որոնց կցված էիր տարիներ շարունակ Երևանի գիտահետազոտական հիմնարկներից մեկում՝ որպես ավագ ֆլոպիկ։

Արեգ Սավգուլյան, պատմաբան, հրապարակախոս