Կիրակի, Հունիսի 21, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Հիշողության 111 տարուց հետո

Մարիետա Խաչատրյան
24/04/2026
- 24 Ապրիլի, 2026, ԱԶԳ շաբաթաթերթ, Վերլուծություն

Այսօր ավելի ու ավելի է դժվարանում խոսել ցեղասպանությունների բացառման մասին, քանի որ դրանց նման երեւույթներ կատարվում են հենց մեր կողքին, մեր ժամանակի մեջ, ու դրանց հեղինակ պետությունները, աշխարհում նրանց առաջնային ազդեցությունը եթե նկատի ունենանք, իրենց դիրքով, իրավական եւ դիվանագիտական կշռով պետք է ցեղասպանությունների, մարդկանց զանգվածային սպանությունների կանխման դրոշակակիրը լինեին: Բայց մենք տեսնում ենք, որ այդպես չէ, շահը միշտ գերադաս է մարդկային կյանքերից եւ ազգերի իրավունքներից, մեր տարածաշրջանում տեղի ունեցողը վկա, Արցախի հետ կատարվածը վկա:

Բայց ապրիլի 24-ին ոչ մի հայ չի կարող չմտածել հայերիս հետ մեկ դար առաջ կատարվածի մասին, իսկ առավել ընդհանրական խորհողները մտովի եւ բարձրաձայն չեն կարող չանդրադառնալ այս հարցում հայերիս անելիքներին:

Երբ Հայոց ցեղասպանության հարյուամյակի միջոցառումներն էին Հայաստանում, որին մասնակցում էին աշխարհի մակարդակով հայտնի ցեղասպանագետներ, հատկապես հայ պատմաբանների եւ մասնագետների ելույթներում ուրվագծվում էին այն միտումները, որ վաղուց ժամանակն է ձեւեր մտածել ճանաչման գործընթացը աստիճանաբար տրանսֆորմացնելու` գործնական հողի վրա բերելով հայերի մշակութային ժառանգության վերադարձի, նյութական, սեփականության կորուստների փոխհատուցման հարցերը, անգամ նոր փուլի այդ տեսլականն արձանագրվեց Համահայկական հռչակագրում:

Նույնիսկ հետագայում ստեղծվեցին այդ կորուստներն ամրագրող մոտավոր փաթեթներ (ժամանակին այդպիսի փորձ արել էեն Ավետիս Ահարոնյանն ու Պողոս Նուբար փաշան, Փարիզի խաղաղության համաժողովում, 1919 թվականին):

Եթե պրագմատիկ լինենք, ապա կարելի է ասել, որ 111 տարին շատ երկար ժամանակ է եղել, որպեսզի հայերս միայն ցեղասպանության ճանաչման, այսինքն`տեղի ունեցածի զուտ քաղաքական բաղադրիչի վրա վատնեինք Սփյուռքի մեր հզոր կազմակերպությունների ջանքերն ու ներուժը, ու միգուցե արժեր տասնյակ տարիներ առաջ արդեն այնպիսի գործելակերպ որդեգրել, որը ոչ թե կկենտրոնանար ճանաչման, այլ փոխհատուցման հարցերի վրա:

Բոլոր երկրներում, այս թվում Թուրքիայում, սեփականության իրավունքը մարդու գերադաս իրավունքներից է գոնե վերջին շրջանում: Եթե հայերս ինչ-որ պահից մեր ժամանակը, ֆինանսական եւ ինտելեկտուալ միջոցները միջազգային հայցերով ներդնեինք այդ իրավունքի պաշտպանության վրա, ապա հենց դատավարությունների ընթացքում ինքնին ի հայտ կգար քաղաքական բաղադրիչը`1,5 մլն հայերի ֆիզիկական ոչնչացումը, որ հանգեցրել էր ունեցվածքի, սեփականության, մշակութային ժառանգության, նյութական այլ հսկայածավալ կորուստների: Իրավունքների վերականգնման ընթացքը, միգուցե փոխհատուցումների շարքը աշխարհում եւ բուն Թուրքիայում կապահովեր Հայոց ցեղասպանության ճանաչումը հենց փաստացի (համակարգված, Հայաստանի կառարավարությունների կողմից աներեւույթ, բայց ռազմավարության աստիճանի կանոնակարգված), այդ աշխատանքը կբերեր նյութական հատուցումներ հայցվորներին էլ, նրանց աջակցողներին էլ, Հայաստանին էլ: Բայց մենք գերադասել ենք ցուցափեղկային գործունեություն, հաճախ մեծ միջոցներ փոշիացնելով փոքրիկ արդյունքների վրա, իսկ Հայաստանի բոլոր իշխանություններն էլ այնքան հասուն ու նպատակասլաց չեն եղել, որ ավելի գործնական հուն կարողանային մղել ե՛ւ իրենց, ե՛ւ Սփյուռքի գործողությունները:

Իհարկե, ժամանակին առանձին փորձեր եղել են ե՛ւ մշակութային-հոգեւոր ժառանգությունների վերադարձման առանձին պահանջների տեսքով, ե՛ւ անգամ ունեցվածքի հայցերի, բայց դրանք հաջողությամբ չեն պսակվել:

Օրինակ` Մեծի տան Կիլիկիո կաթողիկոսարանը Թուրքիայի իշխանությունից պահանջում էր վերադարձնել Սիսի կաթողիկոսարանը, դիմելով Թուրքիայի բարձրագույն դատարան, անգամ Սահմանադրական դատարան, ութ հարյուր տարի հայերին պատկանող գույքի վերադարձման պահանջով:

Հենց տողերիս հեղինակը ժամանակին անդրադարձ է արել «Նյու Յորք լայֆ ինշուրանս» եւ ԱՔՍԱ ապահովագրական ընկերություններից ամերիկյան դատարանով Օսմանյան կայսրությունում ցեղասպանված հայերի ապահովագրական վճարների փոխհատուցումը պահանջող անհատական հայցերին, որոնք ի վերջո հաջողություն չգրանցեցին, որովհետեւ դատական ատյանների 37,5 մլն դոլարի վճիռները հետո ամերիկյան դաշնային դատարանը չեղարկեց:

Բայց պետք չէր այդ ջանքերը կանգնեցնել:

Դե պատկերացրեք, եթե հայկական կազմակերպությունները տասնյակ տարիներ առաջ դեռ, դերաբաշխմամբ ու հստակ քայլերի նախանշմամբ, սկսած լինեին հայցերով հեղեղել միջազգային եւ բուն Թուրքիայի դատարանները` դատական հայցերով պահանջել Նուբար Փաշայի հաշված 19 միլիարդ ֆրանկի թեկուզ փոքր մասը, թուրքական պաշտոնական տվյալներով 83 առաջնորդարաններից, 1860 եկեղեցիներից, 451 վանքերից կանգուն մնացածների գոնե ամենահայտնիները, 2000 ավերված վարժարանի գույքի եւ շենքերի դիմաց փոխհատուցել, այդ հայցերը գործարկելուն ուղղվեին հայկական հավաքական ջանքերը: Կամ անգամ անհատական հայցերին նպաստելու ջանք գործադրվեր:

Ի դեպ` այս գործարկումը նաեւ թարմ հասցե ունի եւ ամբողջովին կարող է վերաբերել ունեցվածքի, մշակութային եւ նյութական ահռելի կորուստներ ունեցած արցախահայերին, նրանք, ինչպես ամեն մեկն աշխարհում, ունեն իրավունք փոխհատուցում պահանջել իրենց ունեցվածքը յուրացնողից: Մեր քաղաքական կուսակցությունները, որ զգուշորեն խոսում են միայն արցախցիների վերադարձի իրավունքից, բա ինչո՞ւ չեն ծպտում այն մասին, որ պետք է սկսել այդպիսի հայցերի նախաձեռնում ու հովանավորում:

Խոսքն ընդդիմադիրների մասին է, իշխանավորների մասով ամեն ինչ պարզ է, նրանք անգամ ցեղասպանվածների տվյալները ճշտելուց եւ ղարաբաղյան հարցը փակված լինելուց են խոսում: Մինչդեռ ժամանակային առումով որեւէ իշխանություն 10 տարում չի կարող փակել ողջ հայությանը վերաբերող հարցերը, որեւէ իշխանություն Արարատի վրա նետված քար է` եթե Արարատը համարենք մեր ժողովրդին, իսկ աննշան քարը` որեւէ իշխանության:

Բոլոր դեպքերում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայ ժողովրդի մոտեցումների, գործողությունների ու քայլերի փոփոխության, դրա բովանդակության տրանսֆորմացիայի քայլը պետք է կատարվեր տասնյակ տարի առաջ, անգամ ուշացած է հիմա, բայց այլ ելք չկա, այդ տրանսֆորմացիան, նոր ժամանակի մեջ նոր ձեւով հարցին մոտենալն անհրաժեշտ է: Իհարկե` ոչ մոռացության գնով, որ նկատելի է իշխանության առումով: Իշխանությունը վիրահատական միջոցներով եւ հաճախ սոցիալ-հոգեբանական առումով անընդունելի մոտեցումներով է աշխատում, փորձելով թեմայով պայմանավորված ահռելի մարտահրավերներին մակերեսորեն, հենքից հեռացող մեթոդներով արձագանքել: Եւ իհարկե` ոչ անցած դարի իննսունականներից կենսունակ մեթոդներով` պաթոսով ու զգացմունքային փայլատակումներով: Հայոց ցեղասպանության` հայ ժողովրդի կյանքի, մտածողության, ապագայի, ժողովրդագրության վրա տնտեսական, հոգեբանական եւ այլ սպեկտներով բացասական ազդեցության հակադարձման եւ չեզոքացման ավելի պրագմատիկ ժամանակներ պետք է սկսվեն` ժամանակակից գործիքների ընձեռնած հնարավորություններով, համակարգված, առանց ցայտնոտային եւ անհիմն որոշումների, մասնագիտորեն պատճառաբանված եւ արդյունավետության ապահովմամբ:

Հիշողության 111 տարուց հետո պետք է գա պրագմատիզմի 111 տարի:

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հեղինակի յութուբյան հրապարակումներին հետեւեք հետեւյալ հղումով.

https://www.youtube.com/channel/UC7a2vlmCMLVmBF10D60LdxQ
Նախորդ գրառումը

Սիրանուշ Սահակյան. «Չենք բացառում, որ Բաքվում պահվող մեր հայրենակիցներին տեղափոխել են Umbaki քրեակատարողական հաստատություն»

Հաջորդ գրառումը

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026
Newly elected chairman of the Armenakan-Ramkavar Liberal Party Hakob Avetikyan guest in Friday press club
19 Հունիսի, 2026

Դեռ ի՜նչ խարդախություն ասես չի կատարվի մեր երկրում…

19/06/2026
19 Հունիսի, 2026

Կարոտ մնացինք հանրային համերաշխության

19/06/2026
19 Հունիսի, 2026

«Առանց արտաքին ճնշման ՀՀ-ն կապերը չի խզի որեւէ մեկի, այդ թվում՝ ՌԴ-ի հետ»

19/06/2026
Հաջորդ գրառումը

Ցեղասպանությունից փրկված հայության գոյատեւելու սխրանքը

Լրահոս

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը. Սուրեն Սուրենյանց

21/06/2026

Փաշինյանի վտանգավոր ինքնախաբեությունը Մինչ իշխանական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը Ազգային ժողովի ամբիոնից հեգնանքով հարց էր հնչեցնում ընդդիմությանը՝ «ո՞ւր են 300 հազար...

Թուրքիայում հայկական գերեզմանների վրա տներ են կառուցում

21/06/2026

Թուրքական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Թուրքիայի Էլազըղ (պատմ.՝ Խարբերդ) նահանգի Ղարփբյորք (Խարափուկ) գյուղում գտնվող հայկական գերեզմանատունը քանդվել է և այդ...

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը, որովհետև Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին

20/06/2026

Իրանը փակում է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Իսրայելի կողմից Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի։ Այս մասին տեղեկանում ենք Իրանի ԶՈւ Կենտրոնական...

Փաշինյանը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

20/06/2026

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի բուսաբանական այգի, որտեղ ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին: Վարչապետին ուղեկցել են Վարչապետի աշխատակազմի...

Ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական հետազոտական կենտրոնից. Հակոբ Ավագյան

20/06/2026

.. հե՛յ, հայկական լիբերալ գործարար համայնք, ազատական և շատ խելոք փորձագետներ, ահա եկավ այդ «հնարավորությունը» դիմեք և ստացեք դրամաշնորհ թուրքական...

Մենք թույլ չենք տա, որ Եվրամիությունը՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենի գլխավորությամբ, աչք փակի այս ապօրինությունների վրա. Ամստերդամ

20/06/2026

Այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում, իրավական և բարոյական բոլոր սահմանների խախտում է. գրել է միջազգային իրավաբան Ռոբերտ Ամստերդամը։ «Քաղաքական...

Արխիվ

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930  
« Մյս    
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական