Հինգշաբթի, Ապրիլի 23, 2026
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

Ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցն իրավական դաշտում փակված է միջազգային դատարանի դատական ակտով. Լիպարիտ Դրմեյան

23/04/2026
- Նորություններ
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Լրագրողներն այսօր ճշգրտող հարց ուղղեցին «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու, վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի նախկին ղեկավար Լիպարիտ Դրմեյանին՝ եթե արցախցիների վերադարձի իրավունքի իրացման հարցին ի պատասխան՝ Ալիևը հայելային պահանջ հնչեցնի, այն է՝ պնդի ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի մասին, իրենց քաղաքական ուժն ինչ դիրքորոշում կհայտնի։

«Ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցն իրավական դաշտում փակված է։ Չկա միջազգային որևէ ատյան, որ Հայաստանում բնակված և 90-ականներից առաջ այն լքած ադրբեջանցիները կարողանան դիմել և իրացնել այսպես կոչված վերադարձի իրավունքը։ Այդ հարցը փակված է միջազգային դատարանի դատական ակտով, և այդ խոսույթը հերթական կեղծ փուչիկն է, որ փչվում է Ալիևի և սատարվում այսօրվա ՀՀ իշխանությունների կողմից»,- ասաց Դրմեյանը։

Կուսակցության նախագահ Արմեն Գալստյանն իր հերթին շեշտեց՝ աարցախցիների՝ Արցախ և ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցերի միջև հավասարության նշան դնում են հենց ՀՀ գործող իշխանությունները ։

«Փակված հարցը, որը գոյություն չունի, բերում-հավասարեցնում են արցախցիների վերադարձի իրավունքին։ Արցախցիների վերադարձի իրավունքը պաշտպանված է, իսկ ադրբեջանցիների վերադարձի հարցը՝ փակված»,- ասաց նա։

Լրագրողները միաժամանակ Լիպարիտ Դրմեյանին հարցրեցին իր՝ կառավարությունում աշխատանքի դադարեցման մասին. հնարավո՞ր է, որ պատճառը հայցերն էին Ադրբեջանի դեմ։

Դրմեյանը հավաստիացրեց, որ կոնֆլիկտներ չի ունեցել, միայն պաշտպանել է այն իրավական գիծը, որ տրված է եղել իրեն՝ գործելով բացառապես ՀՀ շահի պաշտպանության համար։

«Խոսքը վերաբերել է արբիտրաժային վեճին։ Դրված էր հարց՝ արբիտրաժի վճիռը կատարել-չկատարչելու վերաբերյալ։ Մեր գրասենյակի կողմից հստակ ցույց են տվել այն իրավական լուծումները, որոնց համապատասխան՝ ՀՀ-ն պետք է շարժվի արբիտրաժային վճիռը կատարելու համար»,- ասաց Դրմեյանը։

Հիշեցնենք, որ Լիպարիտ Դրմեյանն ավելի վաղ վարչապետի որոշմամբ ազատվել է վարչապետի աշխատակազմի միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի ղեկավարի պաշտոնից։

Ինչ էր նախորդել այս պաշտոնանկությանը: Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ կառավարությունը չի պատրաստվում կատարել «Հայաստանի էլեկտրական ցանցերի» բռնագրավումն արգելող Ստոկհոլմի արբիտրաժի հրատապ որոշումը, և որ կառավարությունը հաղթել է արբիտրաժում։

Փաշինյանը նաև նշել էր՝ կառավարությունում հակառակ դիրքորոշում ունեցող պաշտոնյաները պետք է լքեն գործադիրը։ 

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Տեսանյութ. 4 տոկոսը նվազագույն շեմն է. «Միասնության թևեր»-ը գնում է իր ընտրողների ձայների հետևից. Լիպարիտ Դրմեյան

Հաջորդ գրառումը

Ուղիղ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Համանման Հոդվածներ

Նորություններ

8-հոգանոց ՔՊ-ական անձնակազմը չէր կարող տալ անաչառ գնահատական. Սեյրան Օհանյանը` 44–օրյայի զեկույցի մասին

23/04/2026
Նորություններ

Անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին Ազգային ժողովի մոտ են. իրավիճակը լարվեց

23/04/2026
Նորություններ

Զոհված զինծառայողի մայրը դուրս եկավ ոստիկանության բաժնից

23/04/2026
Նորություններ

ՀՀ տարածքի օկուպացիոն, էքսպանսիոնիստական ծրագրերը չեն կարող վկայել խաղաղության մասին. Ստեփան Հասան-Ջալալյան

23/04/2026
Հաջորդ գրառումը

Ուղիղ. Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Ամենաշատ ընթերցվածը

Նորություններ

ՔՊ-ն դպրոցների տնօրինություններին տվել է ցուցումներ՝ ապահովելու ուսուցիչների ներկայությունը համերգին․ «Ականատես»

22/04/2026

«Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրություն է հրապարակել, ըստ որի քաղաքական լծակների կիրառվել Գյումրու Վարդանանց հրապարակում տեղի է ունեցել «Խաղաղության ձայնը» երաժշտական...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

2018 թվականին վարչապետի պաշտոնում առաջադրվելն իմ ամենամեծ սխալն էր. Սերժ Սարգսյան

23/04/2026

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն իր հրաժարականի ութամյակի կապակցությամբ հայտարարություն է արել. Սիրելի՛ ժողովուրդ, Ես ձեզ դիմում եմ ոչ որպես...

ԿարդալDetails
18 Օգոստոսի, 2023

Կաթիդ փարան չմոռնաս, մամա

18/08/2023

ՎԱՀԵ ՀԱՅԿ Վահե Հայկը (1896, Խարբերդ- 1983, Ֆրեզնո) ամերիկահայ առաջին սերնդի ազնվական գրողներից է: Նրա անունը օրերս անսպասելիորեն հնչեց Ստեփանակերտից,...

ԿարդալDetails
ԿԱՐԵՎՈՐԸ

Օնիկ Գասպարյանին շատ վաղուց եմ ճանաչում. իմ հեղինակությամբ և անունով եմ ասում՝ նա մեր բանակի ամենաքաջ սպաներից մեկն է. Հայկ Նահապետյան

20/04/2026

Ես համաձայն եմ իր գնահատականի հետ, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով ԳՇ նախկին պետ Օնիկ...

ԿարդալDetails
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2026 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • Ազգ շաբաթաթերթ տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2026
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական